Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի գլխավոր անակնկալը թայ-բրեքում հայ շախմատիստ Լևոն Արոնյանի պարտությունն էր ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին: Հայաստանի հավաքականի առաջատարը երկու անգամ պարտվեց արագ շախմատում և դուրս մնաց պայքարից: Շատերի համար աշխարհի գավաթում այդքան արագ մրցելույթներն ավարտելուց հետո Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ExtraTime.az-ի թղթակցին, որը ներկայացնում ենք կրճատումներով:
«Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում իսկապես շախմատիստների աստղային կազմ է հավաքվել: Բոլոր նրանք, ովքեր կարողացել են գալ Բաքու, հանդես են գալիս աշխարհի գավաթում: Վարկանիշով ես չեմ մտնում հավակնորդների մրցաշար, այդուհանդերձ, նպատակս այստեղ լավ հանդես գալն էր: Դա չստացվեց», – ասել է Արոնյանը:
– Թայ-բրեքում ի՞նչ պատահեց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ խաղում:
– Ես ինչ-որ բան վրիպեցի առաջին պարտիայում, իսկ երկրորդում խաղացի չափից ավելի ավանտյուրային: Իհարկե, առաջին պարտիայում սարսափելի, կարելի է ասել, ամոթալի վրիպում թույլ տվեցի:
– Առաջին արագ պարտիայից հետո մտքեր առաջացա՞ն, որ կորցրածը ետ բերելը խնդրահարույց է լինելու:
-Ոչ, այդպիսի մտքեր երբեք չեն լինում: Վստահություն միշտ կա: Բայց պարտիայում ես ինչ-որ բան այնպես չարեցի: Գուցե շատ շուտ գնացի b4, որից հետո չստացվեց պայքար մղելու պաշարներ պահպանել: Իհարկե, պետք էր համաձայնել ոչ-ոքիի, սակայն ես չեմ ցանկանում ժամանակից շուտ ընդունել պարտությունը:
– Սինքֆիլդի գավաթից հետո, որտեղ դուք հաղթեցիք, տպավորություն էր ստեղծվել, թե լավ մարզավիճակ եք ձեռք բերել: Ձեր մրցելույթն Ադրբեջանում, այնուամենայնիվ, մեկ սխալի՞ գին ունեցավ, թե ձեր մարզավիճակը ալիքաձև բնույթ է կրում:
– Ինձ թվում է, որ դա պարզապես, մեկ սխալ էր: Մթագնման: Աշխարհի գավաթն այնպիսի մրցաշար է, որտեղ մեկ մթագնումը մրցաշարի վերջ է նշանակում:
– Կարելի է ասել, որ ներկայիս չեմպիոնական ցիկլը ձեր համար ետևում մնաց:Հետագայում շախմատի թագի համար պայքարելու շանսեր պահպանո՞ւմ եք:
– Ես միշտ էլ հույսեր պահպանում եմ: Եթե չեմ սխալվում, էլի մրցաշարեր պետք է կայանան, որոնց պետք է մասնակցեմ:
– Դատելով աշխարհի գավաթի արդյունքներից դուք ինչ-որ բան կիսատ ասած լինելու զգացողություն ունեք:
– Իմ զգացողությունները… Այստեղ կարելի է ավելացնել չտպագրելու բազմաթիվ բառեր (ժպտում է): Բայց դրանք բացառապես ինձ են հասցեագրված լինելու:
– Բաքվում աշխարհի գավաթի կազմակերպումն ի՞նչ տպավորություն թողեց ձեր վրա:
– Մրցաշարի կազմակերպումը հիանալի է: Ինձ թվում է, որ Հայաստանի բոլոր շախմատիստները ուրախ են, որ մեզ լավ էին վերաբերվում և մենք ոչ մի խնդիր չունեցանք: Գիտե՞ք, միակ խնդիրը մեր մեջ է, քանի որ շախմատիստները սովոր են դուրս գալ զբոսնելու, վազել փողոցում: Դա ինչ-որ ազդեցություն ունենում է: Թեև կազմակերպիչներն արել էին բացառապես ամեն բան, որպեսզի դա հնարավոր լիներ, մենք ինքներս չցանկացանք:
– Հաջորդ տարի Բաքվում կայանալու է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մասնակիցների մեջ, հավանաբար, նաև Հայաստանի հավաքականի՞ն կտեսնենք:
– Շախմատային օլիմպիադան անցկացվելու է մեկ տարի հետո: Կարծում եմ, որ դա բացառված չէ: Համենայնդեպս, ես ուրախ կլինեմ վերադառնալ Բաքու և շախմատ խաղալ…
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.