Այսօր ես զրույց ունեցա էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործը վարող քննիչի հետ: Իմ դիմաց արհեստավարժ ու բանիմաց երիտասարդ էր, որը լավ էր պատկերացնում ամեն ինչ… Քննիչն ինձ տեղեկացրեց, որ սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մոս-Մխիթարյանը ժխտում է իր մասնակցությունը սպանությանը…
Ժխտման փաստն իմ մեջ առավել խորացրեց համոզմունքը, որ գործ ունենք ոչ ադեկվատ, անձի երկվությամբ տառապող անձնավորության հետ:
Երկվության ամենաառաջին նշանն այն է, որ նրա հիմնած թատերախումբը կոչվում է ՅԱՆՈՒՍ, երկու դեմքով աստծո անվամբ: Մեղադրյալը կարդացած տղա է, գիտակ, հետևաբար լավ գիտե Յանուս աստծո մասին:
Մյուս կասկածներս.
մի դեպքում նա Մխիթար է, մյուս դեպքում՝ Մուշեղ.
մի դեպքում 32 տարեկան է, մյուս դեպքում՝ 20.
մի դեպքում Նաջարյանը հայրն է, մյուս դեպքում՝ ծանոթը…
սպանությանը հաջորդած օրը նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ինչպես տարածել էր ոստիկանությունը, հիմա ժխտում է…
Հետաքրքիր է, Անի Մաջնունյանին սպանելու ժամանակ նրա մեջ ո՞ր ես-ն է եղել՝ Մուշե՞ղը, թե՞ Մխիթարը…
Այս հանդիպումից հետո առավել խորացավ իմ մեջ կասկածն առ այն, որ քննչական բարձր օղակներից հովանավորում են մեղադրյալի հանցակցուհուն՝ Աննա Միսակյանին, նրան ընդամենը վկա են ձևակերպել, մինչդեռ, պնդում եմ, քննչական մարմինների ղեկավարները, իսկ շարքային քննիչը դա չէր կարող անել, հովանավորևում են մյուս մեղադրյալին, հանցագործությունը համատեղ կատարողին: Քննչական մարմինն անգամ չի հրապարակում նրա ազգանունը, թաքցվեց նրա լուսանկարը, հիմա էլ ասում են, թե հանցագործությունն ապացուցող ոչինչ չկա: Իսկ հանցագործության մասին իմանալն ու չհայտնե՞լը, չկանխե՞լը, երբ 18-ամյա աղջիկը բակում նստելու, հետո աստիճաններին քնելու փոխարեն, կարող էր հայտնել ոստիկանություն, իր ծնողներին…
Չմոռանանք առաջին տեղեկատվությունը, որը տարածել էր ոստիկանությունը. Աննան պատմել էր, որ Մուշեղ-Մխիթարն իրեն փող է առաջարկել և միասին գնացել են Անիին սպանելու…
Հիմա ինչպե՞ս պատահեց, որ այս աղջիկն ընդամենը վկա է… Չեմ արդարացնում հանցագործության մեջ մեղադրվող անձին, բայց տպավորույթունն այնպիսին է, որ գտել են անտեր ու անպաշտպան մեկին, մինչդեռ Աննա Միսակյանին քողարկում են, ամեն ինչ անում՝ նրան լոկ վկայի կարգավիճակում թողնելու: Հետաքրքիր է՝ ինչի՞ դիմաց, շա՞տ փող են վերցրել, թե՞ ինչ-որ մեկի սիրասուն հարազատն է…
Հիշեցնեմ, Աննայի առթիվ հրապարակված նյութերը, նրա՝ վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցը, ինքնախոստովանական ցուցմունքներ են…
Ո՞վ է թաքցնում ու հովանավորում նրան, ինչու՞ Անի Մաջնունյանի հարազատները չեն պահանջում կալանքի վերցնել հանցակցուհուն…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.