Ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո անցնող երթի ժամանակ շեղվել էին նախապես տրամադրված երթուղուց և եկել Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն նրանց էր սպասում ոստիկանական պատը։
Ոստիկանությունը երեկ երեկոյան 6 ժամ՝ մինչև առավոտյան 5։00-ն ժամանակ տվեց ցուցարարներին պողոտան ազատելու համար՝ նշելով, որ «դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը»։ Ցուցարարները ի պատասխան շարունակաբար պնդում էին, որ Բաղրամյան պողոտան փակել է հենց ոստիկանությունը, ոչ թե իրենք։
Տրված վերջնաժամկետից կես ժամ անց ոստիկանները տարածքից հեռացրեցին շղթա կազմած մի քանի տասնյակ ցուցարարներին։ Այս անգամ ջրցան մեքենան կիրառվեց միայն ցույցը ցրելուց հետո՝ փողոցը մաքրելու համար։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիան այսօր առավոտյան ցրելու գործողության ընթացքում 48 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մաշտոց բաժիններ, որտեղ արձանագրություններ են կազմել և բոլորը բաց են թողնվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։
Բաժիններ տարված բոլոր ցուցարարների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
«Ոստիկաննե՛ր, հանգիստ մնացեք», — ցուցարարներին ցրելու ընթացքում պարբերաբար զգուշացնում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.