Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ոստիկանությունում մնացել է երեք ժամ: Նա քիչ առաջ է դուրս եկել ոստիկանական բաժնից: Aravot.am-ին պատմեց, որ իր տեղեկություններով ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություններ չեն կիրառվել, բայց Բաղրամյան պողոտայում ոստիկաննեը բիրտ ուժ են կիրառել. «Հրեշտակների հարձակումից հետո սկսվեց հրմշտոց, եւ կանգնած մարդ գրեթե չմնաց, բոլորն ընկան գետնին, ու սկսվեց քաոսային վիճակ, մարդիկ ընկան իրար վրա: Մեր այն կոչերին, թե՝ տղերք, մի արեք, խեղդվում ենք, աղջիկների ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները չէին արձագանքում: Համակարգող խմբից Արթուր Քոչարյանի ինքնազգացողությունը վատացավ, տեղափոխվեց հիվանդանոց:
Ոստիկանները ընկած տեղից բերման էին ենթարկում բոլորին»: Մաքսիմ Սարգսյանի տեղեկություններով, առավոտյան բերման ենթարկվածների թիվը հասնում է 48-ի, ասաց դեռ ոչ բոլորից տեղեկություններ ունի, եւ իր ունեցած տեղեկություններն էլ դեռ ճշտվում են. «Արթուր Քոչարյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց մոտ չորս ժամ եղել է հիվանդանոցում, շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել, բժիշկները, երբ փորձել են անջատել ապարատները, նորից նույն շնչառառական խնդիրներն են սկսել, ու ժամանակ առ ժամանակ ստիպված են եղել միացնել ապարատները»: Ակտիվիստը նաեւ պատմեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն էր գանգատվում ինքնազգացողությունից, շտապ օգնություն են կանչել ու նրան տեղափոխել հիվանդանոց. «Բայց իր մասով այս պահին դեռ տեղեկություններ չունեմ»: Մաքսիմ Սարգսյանը ոստիկանների գործողությունները որակեց վատ, բռի, անհամաչափ. «Սա պայքարի սկիզբն է: Բաղրամյան պողոտայի վրա չենք ուզում ֆիքսվել, որովհետեւ Երեւանում բազմաթիվ փողոցներ կան, որոնց փակելու դեպքում ոչ պակաս արդյունավետ արդյունք կունենանք: Գնալու ենք վերջնական չեղարկման՝ ժողովրդի միասնականության շնորհիվ»: Ոստիկանության տվյալներով՝ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բոլոր ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նստացույց էին սկսել Բաղրամյան պողոտայում՝ փակելով ճանապարհը: Իսկ ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան նախ զգուշացրել էր հավաքվածներին բացել փողոցը, հետո դիմել կտրուկ գործողությունների, բերման ենթարկել պողոտայում գտնվող ցուցարարներին:
aravot.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.