Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հավաք-երթ էր անցկացնում Երևանում, երթի ժամանակ շեղվեց նախապես հայտարարած երթուղուց և Մաշտոցի պողոտայից կտրուկ փոխեց ճանապարհը, ակտիվիստները վազեցին Բաղրամյան պողոտա:
Ոստիկանները փորձեցին կասեցնել ակտիվիստների առաջխաղացումը, սակայն չհաջողվեց: Ակտիվիստները հասան Բաղրամյանի այն տարածք, որտեղ հունիս ամսին կառուցել էին իրենց բարիկադները և նստացույց արել: Սակայն այստեղ հանդիպեցին մի քանի շարք կազմած ոստիկանական պատին և կանգ առան:
Ակտիվիստների առաջին շարքերը միանգամից նստեցին գետնին, նրանք վանկարկում են «Ջուր ենք ուզում», «Նստացույց»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել է, որ կարգի կհրավիրի հասարակական կարգը խախտողներին՝ հիշեցնելով, որ նրանց երթը արտոնվել է մեկ այլ երթուղով, որում Բաղրամյան պողոտան չի եղել: Բաղրամյան պողոտան կրկին փակ է, երթևեկությունը` դադարեցված։
Հիշեցման կարգով ասենք, որ «Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամները:
Ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝ երթը պետք է անցկացվեր Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում:
Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին և մինչև 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։
Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։
Ոստիկանությունը կոչ է անում ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում ստիպված կլինի հարկադրաբար դուրս բերել ցուցարարներին։
Ոստիկանությունը ժամանակ է տվել ցուցարարներին ազատել Բաղրամյան պողոտան և զգուշացնում է՝ չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.