Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ծաղկաձորի «Ռոսիա» համալիրում տրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած վարկային ծրագրի վերաբերյալ օրակարգին՝ կարելի է խոսել ցանկացած կրթական խնդրի մասին: Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջինը թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է, ընդ որում՝ ոչ այնքան ֆինանսական, որքան բովանդակային տեսանկյունից:
Ըստ նրա՝ ԿԳ նախարարության այս հավաքի նպատակն է՝ աջակցել լրատվական դաշտին, որպեսզի ձևավորվեն կրթության ոլորտի պրոֆեսիոնալ և նպատակային լուսաբանումներ: Արմեն Աշոտյանը, խոսելով վարկային ծրագրի մասին, շեշտեց, որ 2009-ից մեկնարկած «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի մեկնարկը համընկել էր իր պաշտոնավարման հետ. «Այժմ անցել է վեց տարի, ու այն գերակայությունները, որ կային, վերանայվել են, ծրագիրն ավելի է հարմարեցվել կրթության ոլորտի ներկայիս վիճակին: Այսինքն՝ մենք չենք գտնվում դոգմատիկ տիրույթում, չենք իրականացրել այն, ինչ զուտ թղթին է գրված, Համաշխարհային բանկի հետ փոխել ենք կրթության որակի և համապատասխանության ծրագիրը: Վարկային ծրագրերը թույլ են տալիս զարգացման հեռանկարներ բացել, անել այն, ինչ բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել: Ընդ որում, վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»: Նախարարը փաստեց, որ միայն վերջին գնումների ընթացքում (դպրոցական գույք և այլն) այնպիսի խնայողություն են ունեցել, որ կարողացել են 20%-ով ընդլայնել վերազինվող դպրոցների ցանկը:
Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտի մասին՝ ասաց. «Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը նույնպես կարևոր է, սա կրթության համակարգի ամենաթույլ օղակն է, անկախությունից հետո նախադպրոցական ցանցը վերացավ, փաստորեն, 650 համայնք չուներ նախադպրոցական կրթության և ոչ մի հաստատություն: Հատկապես մարզերում դպրոցների համակարգում նախակրթարանների ստեղծումը հնարավորություն է՝ ազատել ծնողների ձեռքերը աշխատանքի համար, շուրջ 280 նախակրթարաններ ենք հիմնադրել ՀՀ մարզերում և մայրաքաղաքում, 20 000 երեխայի համար ստեղծվել է կրթության հնարավորություն…Եվ պատահական չէ, որ նոր վարկային ծրագրում նույնպես ներառել ենք նախադպրոցական կրթության բաղադրիչ: Ինքս եղել եմ շուրջ երեսուն համայնքների նախակրթարաններում և անձամբ եմ տեսել, թե ծրագիրն ինչպես է գործում: Իմիջիայլոց, վարկային ծրագրի ավարտից հետո նախակրթարանի ծրագիրը չի ավարտվում»:
Նախարարը խոսեց վարկային միջոցներով ավագ դպրոցների զարգացման մասին, ասաց, որ ավագ դպրոցները համալրվել են տեխնիկայով, լաբորատորիաներով, գրադարաններով, ու առանց վարկային ծրագրի՝ դժվար կլիներ ավագ դպրոցների ստեղծման եւ առաջխաղացման գաղափարին տեր կանգնել:
Նաև չբացառեց, որ լավագույն օրինակների կողքին կան ավագ դպրոցներ, որոնց կայացումը չի իրականացել, ու գուցե հետագայում քննարկվի՝ արժի, որ դրանք մնան ավագ դպրոց: Ըստ Արմեն Աշոտյանի՝107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում՝ Հրազդանում, Գորիսում: Նա այս անգամ էլ անդրադարձավ ավագ դպրոցների որոշ տնօրեններին։ Ապա ավելացրեց, որ եթե որևէ տնօրեն ասի, որ չի ստացվում աշխատելը, դա համապատասխան հետևանք կունենա. «Ուրեմն չեն հավատում իրենց գործին ու նվիրվածության պակաս են ցուցաբերում»: Նախարարն առանձնացրեց նաև որակի ապահովման գաղափարի ու մշակույթի՝ աստիճանաբար բուհեր ներմուծվելը, ասաց, որ որոշները հավակնում են եվրոպական հավատարմագրերի: Խոսք գնաց նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծմանը և տասը բուհերում նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.