Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների արգելքը հանելու գործընթացում լուրջ առաջընթաց կա, ինչը հայ-ռուսական արդյունավետ համագործակցության արդյունք է: Եթե գործընթացի սկզբում Հայաստանի միգրացիոն ծառայության ուղարկած դիմումների միայն 23 տոկոսի պատասխաններն էին հետ գալիս, ապա հիմա՝ 63 տոկոսը, կամ 3 դիմումից երկուսի դեպքում դրական պատասխան է գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Սա շատ աշխատատար գործընթաց է, որովհետև յուրաքանչյուր անձի հետ առանձին աշխատանք է տարվում, նրանցից յուրաքանչյուրին բացատրվում է դիմում գրելու ձևը, բովանդակությունը, ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, որովհետև շատ դեպքերում նրանք տեղյակ էլ չեն՝ ինչ պետք է անեն: Մինչև այս պահը մեզ 11 հազար անձ է դիմել Ռուսաստան մուտքի արգելանքը հանելու խնդրանքով: Մենք արդեն 9500 դիմում ուղարկել ենք Ռուսաստանի միգրոցիոն ծառայություն և ստացել ենք 7500 պատասխան: Այսօրվա դրությամբ, արդեն կարողացել ենք 3700 անձի համար հանել արգելանքը, ինչը եղել է լարված և ծանրա բեռնված աշխատանքի արդյունքում»,- ասաց Եգանյանը:
Եգանյանն ընդգծեց, որ ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին այս ծառայությունը մատուցում է բացարձակապես անվճար, շատ սրտացավ վերաբերմունքով: «Մենք դրա համար առանձնացրել ենք մի բաժին, որն իր կանոնադրական գործառույթներից դուրս կատարում է այդ աշխատանքը, որովհետև մեր կանոնադրության մեջ նման գործառույթ նախատեսված չէ: Սակայն մենք առանց տրտնջալու անում ենք այս ծանր, դժվար, բայց խիստ կարևոր աշխատանքը: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ նման ձևաչափի համագործակցություն չկա որևէ այլ երկրի հետ: Սա հայ-ռուսական արդյունավետ համՍ գործակցության լավ օրինակ է»,- ընդգծեց միգրացիոն ծառայության պետը:
Դիտարկմանը, թե լինում են դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայության կայքում երևում է, որ անձի արգելանքը հանված է, սակայն նրանց օդանավակայանից հետ են ուղարկում՝ պնդելով, որ արգելանքը դեռ հանված չէ, Եգանյանը պատասխանեց. «Այո, ցավոք, լինում են նման դեպքեր, սակայն ընդամենը 3-4 տոկոսի դեպքում է դա լինում: Դա կապված է նրա հետ, որ արգելանքը հանելուց հետո այդ տեղեկատվությունը ժամանակին չի հասնում սահմանապահ ծառայությանը: Այսինքն, միգրացիոն ծառայությունը պետք է այդ տեղեկատվությունն ուղարկի սահմանապահ ծառայություն, որը պետք է տեղայնացնի այն: Մեծ երկիր է, մեծ համակարգ է գործում, ուստի նման դեպքեր էլ կարող են լինել, սակայն դրանք ժամանակի ընթացքում կարգավորվում են»,- ընդգծեց Եգանյանը:
Նա ասաց, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն էլ բավականին ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի որքան հնարավոր է արագ խնդիրները կարգավորվեն: Եգանյանի խոսքով՝ ռուսական միգրացիոն ծառայությունը Հայաստանից ուղարկած յուրաքանչյուր դիմում ուսումնասիրելու համար աշխատող է առանձնացնում, որը պետք է ուսումնասիրի դիմող անձի գործունեությունը Ռուսաստանում, որի հիման վրա էլ հետագայում որոշում է կայացվում:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետն ասաց, որ երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցությունը հայ-ռուսական համագործակցության լավ օրինակ է:
- 14:10ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
- 13:10Ալիեւ. Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղությունը կախված է «իրավիճակի ճիշտ գնահատումից»
- 14:10«Ե՛վ կարող եք համոզել` ծննդաբերել, և՛ կարող եք ինքներդ որպես գինեկոլոգ աշխատել». Պուտինն արձագանքել է Ժիրինովսկիի` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց գումար տալու առաջարկին
- 14:10Նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները, իսկ այժմ մեզ դա հաջողվեց․ Ալիև
- 14:10Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
- 15:10«Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք». Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
- 13:10«Բարեկամություն» միլիոն եվրոյի դիմաց. Ալիեւը իտալական ընկերություններին հրավիրել է օկուպացված տարածքներ
- 14:10Թուրքական ընկերությունը կկառուցի Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի խճուղին
- 13:10Tehran Times. Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերյան հայտարարությունը տարածաշրջանի որոշ երկրներում մտահոգություն է առաջացրել
- 14:10Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
22.02.2021 | 13:10
22.02.2021 | 12:10
22.02.2021 | 11:10
20.02.2021 | 15:10
20.02.2021 | 14:10
20.02.2021 | 13:10
20.02.2021 | 12:10
20.02.2021 | 11:10
19.02.2021 | 15:10
19.02.2021 | 14:10
19.02.2021 | 13:10
19.02.2021 | 12:10
19.02.2021 | 11:10
18.02.2021 | 15:10
18.02.2021 | 13:22
18.02.2021 | 13:10
18.02.2021 | 12:10
17.02.2021 | 15:10
17.02.2021 | 14:10
17.02.2021 | 13:10
17.02.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.