«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ կարևորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»:
– Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս և ինչո՞ւ գնացիք Անիի տուն:
– Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով եւ մի տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ եւ շանտաժի ենթարկել, եւ ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի: Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջեւ և խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում է անձի երկվությամբ։ Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, և սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, և նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն և նույնը ընտանիքիս հետ կանի, եւ այդպես տարավ իր հետ: Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին։ Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու: Ես բարձրացա և քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը եւ տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա եւ ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի: Իսկ նա իմ ետեւից նետվեց, բռնեց եւ սկսեց քաշքշել։ Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե նա ինչի է ընդունակ:
– Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Անիին սպանել, ի՞նչ խնդիր ուներ նրա հետ: Դուք Անիին ճանաչե՞լ եք, երբևէ նրա տանը եղե՞լ եք:
– Գումար էր պարտք Անիին՝ մոտ 1 մլն․ դրամ, հետո մտածում էր, որ գուցե գումար ունենար տանը: Հոգնել էր նրանից, իրենք սիրեկաններ են եղել, բայց ինքն Անիին չէր սիրում, միայն գումարի համար էր հետը: Նա ահավոր խելագար ֆանտազիաներ ուներ, դեպքից մոտ 3 շաբաթ առաջ ասաց․ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, որ սիրուհիներիցս մեկին սպանեի, ու գործը չբացահայտվեր: Նախկինում երբեք Անիի տանը չեմ եղել, միայն այդ 5 վայրկյաններն էին, որ տեսա այդ ամեն ինչը: Ես խելագարվում եմ, թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ ապրի այդ ամենը: Ես մի տարի իր հետապնդումներով եմ ապրել:
– Իսկ ինչո՞ւ այդ ընթացքում չէիք դիմել իրավապահներին: Ի՞նչ էր անում Մուշեղն այդ գումարները՝ խաղամո՞լ էր:
– Նա շատ պարտքեր ուներ, չէր խաղում, բայց խմում էր: Իսկ ի՞նչ պետք է անեին իրավապահ մարմինները, միայն ես գիտեի, թե նա ինչ գազան է, և ինձ վերացնելն իր համար վայրկյանների հարց էր:
– Իսկ փորձե՞լ եք կանխել ողբերգությունը, համոզել նրան: Ի՞նչ վերցրեց նա Անիի տնից:
– Այո, փորձել եմ, բայց ասում էր՝ սա քո գործը չի, մի խառնվի, շատ փոքր ես: Ինքն ինձ ասաց, որ մոտ 10 հազար դրամի չափով գումար է գտել, բայց ես չհավատացի: Երևի ոսկեղեն էլ վերցրած կլինի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.