ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, հայտնեց իր կարծիքը, ըստ որի՝ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այս կամ այն չափով կա կոնսենսուսային մոտեցում. «Խորհրդարանական լսումները շատ լավ խոսում էին այն ձևակերպումների մասին, որտեղ կան կոնսենսուսային լուծումներ, և ողջ շաբաթվա գործընթացը էապես բարելավեց սահմանադրական նախագծի տարբերակը»,- նշեց պատգամավորը:
Քննարկաման ժամանակ անդրադարձ եղավ վիճահարույց հարցերից մեկին, որում ասվում է, որ նոր ձևավորված խորհրդարանի նախագահը կարող է առաջարկել վարչապետի թեկնածու, ինչը չափազանց մեծ լիազորություն է: Մինասյանը նշեց, թե ըստ էության, հասկանալի է, որ խոսնակի լիազորությունն է մեծամասնության կարծիքը ներկայացնելը:
Խոսվեց նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մտահոգությունը, թե՝ կարող եք ցույց տալ այն ճգնաժամային իրավիճակը, որը պարտադրում է սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել:
Ըստ պատգամավորի՝ սա հարցադրում է, քանի որ գործող կառավարման կիսանախագահական համակարգում կա երկու առաջնային մանդատ՝ խորհրդարանի մեծամասնություն և ՀՀ նախագահ, որոնք կարող են տարբեր ուժեր ներկայացնել, կամ նույն ուժը լինելով՝ տարբեր տեսակետներ ունենալ՝ ներքին, պաշտպանության, արտաքին և այլ հարցերում, որն էլ կհանգեցնի ճգնաժամի. «Տեսնում ենք ճգնաժամի սաղմերը ամբողջ էությամբ, եթե տարբեր տեսակետներ են ներկայացնում, ապա անխուսափելի է հակամարտությունը և հնարավոր է ծայրահեղ դրսևորում ստանալ»,- մատնշեց նա:
Մեկ այլ պարագայում, եթե երկու առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ են, այս դեպքում էլ ստացվում է իշխանության գերկենտրոնացում:
Կայուն մեծամասնությանը վերաբերող հարցի առումով պատգամավորը նշեց, թե եկան հետևյալ եզրակացության, որ առաջին փուլից հետո, եթե որևէ ուժ մեծամասնություն չի ստանում, ապա առաջին փուլը հաղթահարած քաղաքական ուժերը կարող են ստեղծել կոալիցիա և մեծամասնություն ձևավորել, առաջինով էլ ամեն ինչ ավարտվի, ընդ որում՝ առանց որևէ սահմանափակման. «Բայց եթե չի ստացվում, այդ ժամանակ կարող է խորհրդարանը երկրորդ փուլ անցկացնել ընտրական իրավունքով»,- եզրափակեց նա:
- 14:10Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է. Mediaport
- 13:10Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան
- 14:10Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
- 13:10Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
- 12:10Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին
- 11:10Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել
- 14:10Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- 13:10Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
- 12:10Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
08.03.2021 | 15:10
08.03.2021 | 14:10
08.03.2021 | 13:10
08.03.2021 | 12:10
08.03.2021 | 11:10
06.03.2021 | 15:10
06.03.2021 | 14:10
06.03.2021 | 13:10
06.03.2021 | 12:10
06.03.2021 | 11:10
05.03.2021 | 15:10
05.03.2021 | 14:10
05.03.2021 | 13:10
05.03.2021 | 12:10
05.03.2021 | 11:10
04.03.2021 | 15:10
04.03.2021 | 14:10
04.03.2021 | 13:10
04.03.2021 | 12:10
04.03.2021 | 11:10
03.03.2021 | 15:17
03.03.2021 | 14:10
03.03.2021 | 13:10
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.