ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ընթացող Սահմանադրական բարեփոխումների նախագծին նվիրված խորհրդարանական լսումներին, ըստ նիստը վարող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի, ներկա են ոչ միայն ԱԺ խմբակցությունների անդամներ, պատգամավորներ, այլև գրանցվել են 80-ից ավել կազմակերպություններ, արտախորհրդարանական ուժերի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ԱԺ-ում, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակը Սահմանադրության ավելի երկար կյանք տալն է, որ այն կարողանա ապահովել բոլոր այն խնդիրների լուծումը, որոնք ներկայացվել են դեռևս բարեփոխումների հայեցակարգում:
Ըստ բանախոսի՝ 1995թ.-ի Սահմանադրությունն իշխանակենտրոն էր, որի հիմնական առանցքը ոչ թե մարդն էր, այլ՝ հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով. «Իշխանակենտրոն Սահմանադրությունից մարդակենտրոն Սահմանադրությանն անցնելը չհաջողվեց: Ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով մենք չենք հասել այն հանգրվանին, որ կարող ենք ասել, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատարանների անկախությունը արմատավորվել են: Այս նախագիծը՝ որպես հիմնական նպատակներ, իր առջև դրել է կայուն ժողովրդավարության համակարգի հաստատումը, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Սահմանադրությունը պետք է արտացոլի հայ ժողովրդի միասնական կամքը, պետք է ձեռք բերվի համաձայնության մթնոլորտում՝ լայն կոնսոլիդացիայի պայմաններում: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ո՛չ մասնագիտական հանձնաժողովի, ո՛չ հանրապետության նախագահի համար «դոգմա չէ, չի դիտարկվում որպես վերջնական փաստաթուղթ, և մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկի քննարկման»:
Խոսվեց փոփոխություններով սահմանված առանցքային դրույթի՝ կիսանախագահական կառավարման համակարգից պառլամենտական կառավարման մոդելին անցում կատարելու մասին.
«Կիսանախագահական համակարգը ենթադրում է, որ արդյունավետ գործընթացի համար պետք է ԱԺ մեծամասնության աջակցությունը: Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե այդ աջակցությունը Կառավարությունը չունենա: Գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ նախագահը պարտավոր է նշանակել Կառավարություն, որը վայելում է ԱԺ մեծամասնության աջակցությունը: Եթե նախագահը նշանակում է Կառավարություն, որն իր ծրագրային դրույթներով, քաղաքականությամբ հիմնական ուղղություններով հակադրվում է նախագահին, ապա առաջանալու են մեծ պրոբլեմներ, որոնք ցայտուն կդրսևորվեն պաշտպանության ոլորտում»,- մանրամասնեց Պողոսյանը:
Նա նշեց, որ տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, Կառավարության դերը նսեմանում է, իսկ բոլոր հայացքներն ուղղվում են դեպի նախագահի ինստիտուտ. «Այս ամենից ելնելով՝ մենք եկանք այն եզրահանգման, որ լավագույնը խորհրդարանական կառավարման մոդելին անցնելն է, որը կապահովի միասնական քաղաքականություն, ինչը որոշվում է պառլամենտական մեծամասնության վստահությունը վայելող կառավարության կողմից, պառլամենտական փոքրամասնությունների համար մեծ առավելություններ տալ»,- ընդգծեց Վարդան Պողոսյանը:
Քննարկման ժամանակ խոսվեց նաև կյանքի իրավունքի մասին, և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, ըստ որի՝ իշխանությունները չպետք է գնան այս փոփոխություններին, այնուհետև հարց ուղղեց, թե ինչպես են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հավաստիացնում, որ գործող Սահմանադրությունն անձնակենտրոն էր, իսկ առաջարկվողը՝ մարդակենտրոն, երբ 18 հոդված կա, որոնք սահմանափակում են իրավունքները՝ «Կան աբսուրդ բացթողումներ, որ մենք ասում ենք, գնում եք, փոխում եք առանց ասելու, զգուշացնելու…»:
Վարդան Պողոսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ հիմնական իրավունքների սահմանափակումներն էլ այսօր էլ կան գործող Սահմանադրությունում. «Այն սահմանափակումների ծավալը, որը նախատեսված է նախագծով, լիովին մնում է եվրոպական կոնվենցիայի սահմանափակումների ծավալի շրջանակում: Այստեղ ողջամիտ քննադատության որևէ տեղ չկա»,- նկատեց Պողոսյանը:
Բագրատյանի հաջորդ հարցին, որը վերաբերում էր կյանքի իրավունքին, Վ. Պողոսյանը պատասխանեց, որ կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ: «Ափսոսում եմ, որ, ցավոք, ընկրկելով դեմագոգիական, պոպուլիստական փաստարկների առջև, Սահմանադրական հանձնաժողովը ընդգրկեց սահմանափակումները, որոնք կան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Հանրային իշխանությունը ծայրահեղ դեպքերում պետք է հնարավորություն ունենա սպանելու տեռորիստին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է վտանգել, սպանելու զինվորին, որը կրակում է մեր զինվորի վրա: Բազմաթիվ դեպքեր կան, երբ պետական իշխանությունը կարող է նման իրավունք ունենալ»,— եզրափակեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը:
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
- 13:10Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.