Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ֆեյսբուքյան ասուլիս ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Թեման՝ կրթության որակը, ոլորտում կիրառվող նորագույն մեթոդներն ու առկա խնդիրները:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ կրթական ոլորտի ընդհանուր և մասնավոր շատ հարցերի՝ մասնավորապես կանդրադառնանք էական հարցերի, որոնք այսօր ավելի մեծ հնչեղություն ունեն:
Ըստ Բլեյանի՝ ընդհանրապես ցանկացած ուսումնական հաստատություն առաջին հերթին բաց պիտի լինի, պիտի երեխային հնարավորություն տրվի ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որի արդյունքում նա կկարողանա կյանքում շատ ու շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել, ինքնուրույն գործել, ինչը այսօր, իրոք, անհրաժեշտ է ոչ միայն դեռահասին, այլև՝ երիտասարդությանը:
Հարցին՝ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ,որպեսզի դպրոցներում օտար լեզուներին նույնքան կարևորություն տրվի, որքան մաթեմատիկային՝մասնավորապես գերմաներենին, ֆրանսերենին, իսպաներենին և այլն լեզուներին, բանախոսն ասաց, որ, բացի այն, որ դպրոցն ինքն է տալիս հնարավորություն, աշակերտը պիտի գիտակցի՝ օտար լեզու իմանալ պարտավոր է. նա պիտի չվախենա օտար լեզուն սովորելուց, իր կարիքների համար գործածելուց, թեկուզև նախնական փուլում սխալներով, բայց դրանով հանդերձ չմոռանա, որ կարևորը մայրենին է. դրանից է նա իր ուժը ստանում՝ առաջ գնալու ու կատարելագործվելու: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բացի անգլերենից և ռուսերենից, դասավանդվում է նաև ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն: Օտար լեզու սովորելու համար երեխան պիտի հնարավորություն ունենա ազատորեն օգտվել ինտերնետի ու մեդիայի ընձեռած հնարավորությունից, որովհետև դրանք իրականում գործիքներ են, և պետք չէ ավանդական վատ վերաբերմունք դրսևորել:
Արդյոք անհրաժեշտ չէ՞ ավագ դպրոցներում աշակերտների հետ աշխատանքներ տանել՝ ապագա մասնագիտությունը ընրտելու հարցում, քանի որ շատերը այդ հարցին մատների արանքով են նայում և որոշում են կայացնում ավարտական քննություններից 5-6 ամիս առաջ, արդյունքում՝ շատերը զղջում են իրենց ընտրության հարցում և սկսում են անիմաստ ժամանակ վատնել:Վերջում ստացվում է ,որ մենք ամենատարբեր ոլորտներում մասնագետների պակաս ենք ունենում:
«Նախ ավագ դպրոցը պիտի աշխատի, որ աշակերտը մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվի, որ հետագայում խնդիրներ չլինեն: Ավագ դպրոցը մինչ այդ մասնագիտական փոձառության հմտություններ պիտի տա, որ երեխան տեսնի, թե շուկայում ինչ աշխատատեղեր կան, կարևորը թողնի, որ երեխան կենտրոնանա և դրսևորվի, ոչ թե սովորեցնի անգիրի արվեստը»,-ընդգծեց նա:
Օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք բարձր դասարաններում կուսուցանվի՞ սահմանադրական «բարեփոխումների» անընդունելի խութերի մասին և թե ինչ կարծիք ունի ինքն անձամբ, բանախոսը պատասխանեց. «Ոչ ոքի այսօր պետք չէ կյանքից կտրված իրավագիտություն դասավանդել կամ առավելևս սովորել, աշակերտին պետք է հմտություններ տաս, որ նա զարգանա ու լինի հասարակության լիարժեք անդամ, այսօր շատ դժվար է դա, պատկերացրեք քչերը՝ նույնիսկ ուսուցիչները, չեն կարողանում կարդալ Սահմանադրությունն ու վերլուծել և օգնել երեխային, որ նա ևս ընկալի այդ հոդվածներն ըստ էության և դասատիարակվի որպես իր իրավունքներն իմացող քաղաքացի: Եվ հարցն այստեղ կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն, որ ես անձամբ շատ կուզենայի քաղաքապետ, թաղապետ, պատգամավոր ընտրեի, նրանց հետ անմիջական շփման հնարավորություն ունենայի, իսկ այսօր դրա հնարավորությունը չկա»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանի հարցերն էլ հետևյալն էին. իրենց կրթահամալիրը, բացի տարեկան վճարի չափից, էլ ինչո՞վ է զիջում «Այբ»-ին: «Այբ»-ի և Մեր կրթահամալիրի հետ զուգահեռներ տանել պետք չէ, նախ նրա համար, որ մենք արդեն 25-26 տարի կրթական ոլորտում կշիռ ունեցող կառույց ենք և հեղինակային ծրագիր իրականացնող կրթօջախ, բայց այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնողները մեր կողմից միշտ էլ խրախուսվել են։
Բազմաթիվ հարցեր կային, որոնք վերաբերում էին բացառապես Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցի տնօրենի վերընտրման հետ կապված՝ մասնավորապես՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի թույլ չտրվի տարբեր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց մուտքը դպրոց: Արդյո՞ք պետք է սահմանվի, թե որ հանցագործությունների համար դատապարտվածները չեն կարող աշխատել դպրոցում: Ես ինքս նախկին կալանավոր եմ եղել, բայց այժմ այս ոլորտում եմ: Ես անձամբ գործին ծանոթ չեմ, բայց եթե դատվածությունը մարված է, ապա իրավունք կա աշխատելու այս ոլորտում, այս դպրոցի պարագայում էական նշանակություն ունի ծնողական խորհուրդի առողջ մտածելակերպը, արդյոք նա վստահում է իր երեխային այսքանից հետո, ես ինքս կհանեի իմ երեխային:
Աննա Ալեքսանյան
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.