Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը:
«Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իբր, ապօրինի հավաքել և տեղեկություններ է տարածել անձի վերաբերյալ, ով իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տվել, որն էլ դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, այսինքն՝ օգտագործվել է որպես ապացույց, սակայն պարզվել է, որ այդ ցուցմունքը տված անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը նշեց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հարցում է կատարել՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձի մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն այդ տեղեկությունները նրան չեն տրամադրվել, որից հետո նա միջնորդություն է ներկայացրել դատարան, և այն բավարարվել է:
«Դատարանը բավարարել է Բաղդասարյանի միջնորդությունը, այդ տեղեկությունները ստացվել են և որպես քրեական գործի նյութ հասու դարձել նաև Նիկոլայ Բաղդասարյանին: Ու հիմա, փաստորեն, նա մեղադրվում է այն բանի համար որ, իբր ապօրինի, հավաքել է այդ տեղեկությունը և համապատասխան հաղորդման ժամանակ այդ տվյալը հրապարակել է:
Լուսինե Սահակյանը նշեց, որ դատական գործը, որի ընթացքում տեղի են ունեցել վերը շարադրված իրողությունները, եղել է դռնբաց։
«Եթե լիներ դռնփակ դատական նիստ, և այդ նիստի պայմաններում կողմերը նախազգուշացված լինեին, որ այդ տվյալը հրապարակման ենթակա չէ, ապա այդ դեպքում խնդիրը կարող էր միանգամայն այլ հարթության մեջ դիտվել, բայց, միևնույն է, ցանկացած դեպքում, նկատի ունանալով այն հանգամանքը, որ տվյալ անձը վկայություն է տվել, որը որպես ապացույց օգտագործվել է փաստաբանի պաշտպանյալի դեմ, պաշտպանն իրավունք ունի տվյալներ հավաքելու, ըստ որում՝ որոշակի առումով անգամ կարևոր էլ չէ, թե նա ինչ կերպ կհավաքի այդ տվյալները»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ փաստաբանի նկատմամբ նման կերպ մեղադրանք առաջադրելն ու առավել ևս նրա նկատմամբ հետագայում մեղադրական դատական ակտ կայացնելը լուրջ խոչընդոտ է փաստաբանական գործունության համար:
«Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ ստացվում է, որ անձը մեղադրվում է իր պարտականությունները կատարելու համար, որովհետև այլ կերպ հնարավոր չի լինի աշխատել. եթե անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում, և դու՝ որպես փաստաբան, իրավունք չունես այդ տվյալը հրապարակելու, փորձաքննոթյուն նշանակելու միջնորդություն անելու, որպեսզի պարզվի,թե արդյոք տվյալ անձն ունա՛կ է ընկալելու և վերարտադրելու իրականությունը, որպեսզի կարողանա վկայություն տալ, ապա այլ կերպ ինչպե՞ս պետք է աշխատել: Կրկնում եմ, որ սա իր մեջ շատ լուրջ վտանգ է պարունակում, քանի որ պաշտպանական կողմը պետք է իրավունք ունենա ապացույցներ հավաքելու և վիճարկելու այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում»,- շեշտեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը նկատեց, որ քրեական գործի քննության ընթացքում քննիչները ևս հավաքում են տվյալներ, որոնք քրեական գործի նյութ են դառնում, քրեական գործի քննության ընթացքում բազմաթիվ դատաբժշկական փորձաքննոթյուններ են անցկացվում, և դրանց արդյունքները հանրությանը հայտնի են դառնում: «Ուրեմն՝ այդ բոլոր դեպքերում այդ տվյալները պիտի հանրությանը հասու չլինեն, որն ուղղակի արդարարադատության շահի դեմ կլինի: Եթե կողմը գտնում էր, որ որոշակի տվյալներ հրապարաման ենթակա չեն, ապա պետք է անցկացվեր դռնփակ դատական նիստ, իսկ եթե նիստը եղել է դռնբացության պայմաններում, ապա ոչ ոք իրավունք չունի փաստաբանին մեղադրելու այդ նիստի ընթացքում հրապարակված տվյալներ հայտնելու համար: Հակառակ դեպքում փաստաբանը կզրկվի պաշտպանություն իրականացնելու հիմնական գործիքից, այսինքն՝ ապացույց ձեռք բերելու հնարավորությունից, մինչդեռ առանց այն էլ քրեական դատավարության օրենսգիրքը մեզ ապացույցներ ձեռք բերելու շատ հնարավորություններ չի տալիս»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանք իրեն պարզ չէ:
«Նա պնդել է, որ իրեն պարզ չէ, թե ինչու՞մ է կայանում այդ տեղեկությունները հավաքելու և ինչում՝ դրանք տարածելու ապօրինությունը: Նա, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ իր գործողոթյուններում քրեական օրենսգրքի որևէ հոդվածի հանցակզ չի պարունակվում»,- ասաց Սահակյանը՝ տեղեկացնելով նաև, որ վերը նշված քրեական գործը մեկ անգամ կարճվել է, սակայն Դատախազությունը վերացրել է կարճման որոշումը, որն էլ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանները բողոքարկել են դատարան։ Բողոքի քննությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 18:47Դատական ժանգլյորություն, թե՞…
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 16:59Դատարանները ենթարկվում են դատախազությանը
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
- 17:03Ալրաղացից եկավ, ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.