Տաքսու վարորդը՝ «էս ազգի վերջի», «էս երկրի վիճակի» մասին հռետորական հարցեր տալուց եւ ավանդական բողոքները ներկայացնելուց հետո սկսեց հիմնավորել, թե ինչու է նա ուզում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Հիմնավորումներից մեկը հետևյալն էր՝ «ախր, ինչո՞ւ ես պետք է ձեզ խաբեմ և 3 հազար դրամի փոխարեն 4 հազար դրամ ուզեմ»: Դա ինձ հիշեցրեց «Սովորական հրաշք» ֆիլմի այն դրվագը, երբ Եվգենի Լեոնովի մարմնավորած թագավորը բողոքում է, որ նա դաժան է եւ նենգ, բայց պատճառը ոչ թե ինքն է, այլ իր դաժան և նենգ նախնիների «գեները»: Հոգեբանական մեխանիզմը նույնն է. իրականում հոգու ամենախորքում ես լավն եմ, բայց հանգամանքները («երկրի վիճակը» կամ վատ ժառանգականությունը) ստիպում են, որ ես վատը լինեմ: Եթե «սրանք» («վերևում նստածները») խաբում են, ենթադրենք, մեկ միլիոն դոլարով, ապա ես, ինձ ընձեռած հնարավորությունների սահմաններում, խաբում եմ հազար դրամով՝ օգտագործելով «շոֆերական կրուտիտները» (զրուցակցիս արտահայտությունն է): Խնդիրը, հետևաբար, ընտրությունից խուսափելն է, իսկ ավելի ճիշտ՝ ընտրությունը սքողելը: Իբր այն վարքագիծը, որը ես որդեգրել եմ, իմ ընտրությունը չէ, այդպես է ստացվել հանգամանքների բերումով՝ ասենք, ծնողներս հոգատար չեն եղել, ժամանակին գիշերանոթին ինձ չեն նստեցրել, շեֆս ինձ չի առաջ քաշում, երկրիս աշխարհագրական դիրքը հարմար չի, կառավարությունը վատն է և այլն: Իրականում մարդու որդեգրած վարքագիծը հենց նրա՛ ընտրությունն է, էլ ոչ մեկինը: Եթե մարդն ընտրություն է կատարում եւ գիտակցում է դա (նույնիսկ խաբեբա լինելու ընտրությունը), նա, իմ կարծիքով, շատ ավելի մեծ հարգանքի է արժանի, քան նա, ով ամբողջ մեղքը գցում է «հանգամանքների» վրա: «Ընտրություն կատարելը բարձրացնում է մարդու հոգին,- գրում է դանիացի փիլիսոփա Սյորեն Կյերկեգորը,- հաղորդում է նրան զուսպ բավարարվածություն, սեփական արժանապատվության գիտակցություն, որն այլեւս երբեք նրան չի լքի ամբողջությամբ… Խնդիրը ոչ թե աշխարհում այս կամ այն բանի տիրանալն է, այլ սեփական դեմքը պահպանելը: Իսկ դա կախված է մարդու կամքից»: Երբ չափահաս մարդիկ ինձնից խորհուրդ են հարցնում, ես սովորաբար ասում եմ՝ դու ազատ ես քո ընտրության մեջ: Ինչու եմ ես վարանում խորհուրդ տալ: Որովհետեւ եթե դուք ի՛մ խորհուրդն եք հարցրել, ոչ թե Պողոսի կամ Պետրոսի, ուրեմն դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը, որովհետեւ գոնե մոտավորապես գիտեք իմ կարծիքը: Օրինակ, ես՝ որպես քաղաքացի, դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխություններին: «Առավոտում», հավանաբար, կան մարդիկ, որոնք կողմ են քվեարկելու, բայց դա մեզ բացարձակապես չի թշնամացնում: Կարեւորն այն է, որ «Առավոտը», որպես լրատվամիջոց, չի քարոզում ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի օգտին՝ «այո»-ն ու «ոչ»-ը ներկայացնելով հնարավորինս համաչափորեն: Դա մեր ընտրությունն է: Բայց եթե կան լրատվամիջոցներ, որոնք ուզում են «այո» կամ «ոչ» քարոզել, դա էլ նրանց ազատ ընտրությունն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (խմբագրական)
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.