«Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքը ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամի: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածները: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ը կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը», — մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտել է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք հրամցնելով, թե ոչ:
Հիշեցնենք, որ մեր հրապարակումների կապակցությամբ «Հայասի գրուպի» տնօրեն Մ․Մուրադյանը ՕԵԿ-ի ոչ պաշտոնական կայքին՝ «Հարթակին» հայտնել էր, որ «Հայասին» վարկ ունի, սակայն կատարում է իր վարկային պարտավորությունները։ Ըստ նույն աղբյուրի, ընկերությունը շուտով դառնալու է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Իսկ «Շոտլանդական վիսկին» ապրանքանիշի տակ խմիչք արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասի գրուպին», ինչը այս ընկերությունից կրկին ժխտում են, հայտարարելով, որ նման լուրերը նպատակ ունեն վարկաբեկելու Արթուր Բաղդասարյանին՝ որպես քաղաքական գործչի։
Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ՕԵԿ ղեկավարի բիզնես անհաջողությունները: Գուցե, իրո՞ք, պատճառն իշխանականից ընդդիմադիր դաշտ անցնելն է: Չնայած ասում են, Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող մի օբյեկտ կա, որը ծաղկում եւ բարգավաճում է: Խոսքը Ջրվեժում, «Վան» ռեստորանի հարեւանությամբ գործող գիշերային սթրիփ-ակումբի մասին է, որը վերջին տարում զարգացավ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայից «ներմուծված» աղջիկների շնորհիվ:
Տվյալներ կան, որ Անվտանգության խորհրդին ժամանակին պատկանող մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվում են ակումբի վիպ հաճախորդների եւ ուկրաինացի աղջիկների սպասարկման համար: Հավանաբար, այս մեքենաները ժամանակին դուրս են գրվել ԱԽ-ից:
Հ.Գ. ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միասկյանը հերքեց մեր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ նշված սթիփ-ակումբն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.