Qahana.am կայքի «Հարցեր քահանային» բաժնում ընթերցողները էքստրասենսների վերաբերյալ հարցեր են ուղղել Տեր Սմբատ քահանա Սարգսյանին:
-Ովքե՞ր են էքստրասենսները, ինչպե՞ս վերաբերվել դրանց:
-Իմ կարծիքով, էքստրասենսոր հատկությունները մարդուն տրված գայթակղություններ են։ Այնպես, ինչպես շատ զգայուն մարդը, խաբեբա մարդու սրտաճմլիկ պատմությունը լսելով և ազդվելով, շուտով կխաբվի, այնպես էլ իբրև թե արտասովոր ընդունակություններով օժտված վիճակը գայթակղություն է թե՛ այսպես կոչված էքստրասենսի, և թե՛ նրան դիմողի համար։ Իրականում էքստրասենսի բժշկումները ոչ թե իր արտասովոր ընդունակությունների շնորհիվ են տեղի ունենում, այլ հռչակավոր բանսարկու և խաբեբա սատանայի պատրողական ներգործության միջոցով։ Նա այսպես խաբում է միանգամից երկու հոգու՝ էքստրասենսին էլ, նրան դիմողին էլ։ Եվ կատարվում է Տիրոջ խոսքը. «Կույրը կույրին կառաջնորդի, և երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթ. 15: 14)։ Էքստրասենսին դիմելու փոխարեն ավելի լավ կանեք, եթե դիմեք քահանային, որ Ձեզ համար աղոթի:
-Կարո՞ղ է արդյոք էքստրասենսը կապ ունենալ Աստծու հետ և մարդկանց օգնել խորհուրդներով:
-Միայն թվում է, թե էքստրասենսը կապ ունի Աստծու հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։ Նա կարիք ունի ապաշխարության՝ հրաժարվելու իր այդ չար ծառայությունից, խոստովանելու այն քահանայի առջև և թողություն ստանալու և ամենայն խոնարհությամբ հեռու մնալու մարդկանց բժշկելու հակումներից՝ որպես հիվանդագին ապրումներից, որպեսզի վերականգնվի իր մեջ Տիրոջ պատկերը։ Էքստրասենսին դիմելն անգամ ավելորդ է. էլ ո՞ւր մնաց նրանից խորհուրդ հարցնելը։
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.