Ի տարբերություն Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղը բախումներ չի հրահրում: Երկիրը ցանկանում է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում: Այդ մասին իտալական IlGiornale.it կայքի հետ հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով Լեռային Ղարաբաղի հակամարտության, կարգավորման ներկայիս գործընթացի վերաբերյալ և այլ հարցերի։
-Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-Եվրոպացիների համար երկիրը կարող է հեռավոր մի վայր թվալ, որը հայտնվում է թերթերում միայն որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, բայց հակամարտությունը մեր ամենօրյա կյանքը չէ: Փոքր լեռնային ժողովուրդ ենք, որը պայքարում է իր գոյության և իր զարգացման համար: ԽՍՀՄ-ի վերջին տարիներին անկախության շարժումը ծնվեց հանուն ժողովրդավարության և ազատության, և տարիների ընթացքում շարունակել ենք այս ուղին: Օրինակ՝ վերջին տարիների բոլոր ընտրությունները միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք որպես դիտորդ ներկա են գտնվել դրանց, ժողովրդավարական են համարվել:
Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր նախկին խորհրդային երկրները նույն խնդիրներն են ունեցել տնտեսական անկման հետևանքով, մենք, դրանից բացի, նաև դեռ պատերազմ ենք ունեցել, որը ոչնչացրեց ամեն ինչ:
Երկիրը վերականգնելը մեծ մարտահրավեր էր դարձել: Ու չնայած բոլոր մարտահրավերներին, որ դեռ ունենք, երկրի տնտեսությունը և ժողովրդավարական ինստիտուտները զգալի զարգացում են ունեցել: Թեև չունենք պաշտոնական հարաբերություններ Եվրոպայի հետ, սակայն սերտ կապեր ունենք եվրոպական երկրների և եվրոպական խորհրդարանի հետ արդյունավետ փոխանակման առումով: Դեռ ավելին, մեր որոշ կուսակցություններ անմիջական հարաբերություններ ունեն եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական կուսակցությունը միացել է Եվրոպական ազատ դաշինքին: Դա չենք անում եվրոպացի դառնալու համար, որովհետև կարծում ենք, որ եվրոպացի ենք:
-Ինչպիսի՞ն է հայ ժողովրդի ինքնությունը: Եվրոպացի՞ են, Կովկասի քրիստոնյա ասիացինե՞ր, թե՞ ժողովուրդ են Եվրոպայի և Ասիայի սահմանին:
-Նախևառաջ հայ ենք, կարծում եմ՝ արհեստական է հարցնել, թե եվրոպացի ենք, թե ոչ: Անձնագիրը չէ, որ եվրոպացի է դարձնում, այլ ընդհանուր պատմությանը մասնակցությունը: Ոմանք ասում են, որ Եվրոպան ավարտվում է Ղարաբաղում, բայց Ղարաբաղում սկսվում է Եվրոպան:
-Ասել, որ Ղարաբաղը Եվրոպա է, չի՞ նպաստում ադրբեջանական քարոզչությանը, որը պնդում է, որ Հայաստանը միայն հյուր է Կովկասում:
-Ողջ հայոց պատմությունը փոխշաղկապված է Եվրոպայի հետ: Դա անպայմանորեն չի ենթադրում Եվրամիությանն անդամակցություն: Որովհետև մենք եվրոպացի ենք, Եվրոպայի ժողովուրդ ենք, եվրոպացի ենք այլ կերպ, ոչ անպայմանորեն պաշտոնապես:
-Ինչպե՞ս են ընթանում խաղաղության շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ:
-Մեր հիմնական նպատակն է կարգավորել Ադրբեջանի հետ հակամարտությունը: Մինչ այժմ դժբախտաբար դրական արդյունք չունենք: Շատերը քննադատում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը միջազգային հանրության մանդատով պահպանում է մեր և ադրբեջանցիների միջև հարաբերությունները՝ պնդելով, որ դեռ չի հաջողվել լուծել հակամարտությունը: ԼՂ կառավարությունը չի կիսում Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն) աշխատանքի վերաբերյալ քննադատությունը: Բանն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է սրել իրավիճակը: Մենք մշտապես բախվում ենք սահմանին դիպուկահարների առկայությանը, և հայերի դեմ քարոզչությունը դառնում է Ադրբեջանի ներքին քաղաքականության մեխը: Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է պահանջի Ադրբեջանից փոխվստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի իրականացում: Ես կցանկանայի Շեքսպիրին մեջբերել, երբ նա գրում էր. «Նեխած բան կա դանիական պետության մեջ»: Տոտալիտար ռեժիմների համար բնորոշ է փորձել գոյությունը պահպանել արտաքին թշնամի ստեղծելով:
-Ի՞նչ եք ցանկանում Մինսկի խմբից:
-Մենք ցանկանում ենք վերադառնալ Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների: Հակամարտության սկզբում շատ անմիջական շփումներ կային: Օրինակ՝ հրադադարը, որը պահպանվում է մինչև հիմա, այդպես է ձեռք բերվել: Ցանկացած լուծում, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնի երկրում իրականությունը: Ավելի քան 20 տարի է անցել պատերազմի ավարտից հետո: Շատ երիտասարդներ են ծնվել դրանից հետո: Եթե խաղաղություն ենք ցանկանում, չի կարելի արհամարհել այս երիտասարդների կարծիքը, ովքեր ավելի շատ ազատություն են ցանկանում և վստահաբար չէին ցանկանա հայտնվել բռնապետական երկրում, որտեղ հակահայկականություն է քարոզվում:
-Ադրբեջանը փորձու՞մ է ինչ-որ միջադեպ ստեղծել պատերազմը վերսկսելու համար։
-Ամեն անգամ, երբ բանակցությունների հերթական փուլ է սպասվում, կարելի է վստահ լինել, որ Ադրբեջանը կփորձի շփման գծի երկայնքով հարձակումներ իրականացնել՝ ցույց տալու համար, որ չկա այլ լուծում, քան նոր պատերազմը: Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են երկրի պաշտպանության համար ցանկացած միջադեպի, բայց մենք արդեն անցել ենք ավերիչ հակամարտության միջով և գիտենք, որ պատերազմը կործանարար է բոլորի համար, անգամ նրա համար, ով հաղթում է այն: Այնպես որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք բախումներ չենք հրահրում: Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում:
-Միջազգային ճանաչման դիմաց դուք պատրա՞ստ եք փոփոխության ենթարկել սահմանները։
-Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ մեր հսկողության տակ գտնվող բոլոր տարածքները երկրի մաս են կազմում միևնույն ձևով: Տարածքների հետ կապված հարցերը կարող են քննարկվել միայն այն ձևաչափով, որը հաշվի է առնում պատմական արդարության վերականգնումը, անվտանգության միջոցառումները և տեղում առկա իրականությունը։
-Ի՞նչ է խնդրում Մինսկի խումբը ձեզանից:
-Մենք ունենք շատ անկեղծ հարաբերություններ նրանց հետ: Նրանք շատ լավ գիտեն ոչ միայն կառավարության դիրքորոշումը, այլ՝ նաև բնակչության: Մեր բոլոր խաղաքարտերը սեղանին են, և պատրաստ ենք պարզ և ազնիվ ձևով քննարկել՝ առանց մեր համոզմունքներից հրաժարվելու:
-Պատրա՞ստ եք կոլեկտիվ փոխհատուցման ծրագրին սեփականությունը կորցրած փախստականների համար: Կամ հնարավոր ադրբեջանական փոքրամասնություն ընդունել, եթե Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչում ստանա:
-Ամեն ինչ կարող է քննարկվել, եթե լինեն անմիջական բանակցություններ: Ադրբեջանը հրաժարվում է բանակցել մեզ հետ, այն բանակցում է Հայաստանի հետ: Փախստականներ եղել են երկու կողմերից էլ: Նրանք, ովքեր եկել են այստեղ, չեն ունեցել ոչ մի միջազգային օգնություն, բացի Հայաստանի և սփյուռքի հայերից: Դա մարդասիրական խնդիր է, որը պատերազմի հետևանք է: Հնարավոր չէ լուծել հակամարտության հետևանքները, եթե նախ չես լուծում դրանց պատճառները:
-Ներդրողները ներդրումներ անո՞ւմ են Լեռնային Ղարաբաղում, թե՞ վախենում են Ադրբեջանի կողմից հնարավոր արձագանքից:
-Այո՛, բարեբախտաբար մի շարք արտասահմանյան ներդրումներ կան, չնայած մեծ մասը հայկական սփյուռքից է: Կան, սակայն, նաև արտասահմանյան նեերդրողներ, որոնք ամբողջովին տեղյակ են խնդիրներից, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի հետ և չեն վախենում: Նրանց գրավում են շատ լիբերալ օրենքները: Մի քանի ներդրումներ կան էներգետիկ, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Զբոսաշրջությունը նույնպես ծաղկում է:
-Գալի՞ս են Սիրիայից փախստականներ։
-Գալիս են ոչ միայն ճգնաժամի մեջ գտնվող վայրերից փախստականներ, այլ նաև շատ եվրոպացիներ, որոնք սիրում են այս հողերը: Իհարկե, որոշ սիրիահայեր պատերազմից հետո եկել են, բայց խոսքը մեծ թվերի մասին չէ: Չենք կարող նրանց տալ այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է, բայց սովորաբար, երբ գալիս են Սիրիայի գյուղական վայրերից և լավ հողագործներ են լինում, նրանց հող ենք տալիս: Դա մարդասիրական խնդիր է, դա կանենք նաև այլ փախստականների դեպքում։
-Ապագայում պատկերացնո՞ւմ եք Հայաստանին միանալու տարբերակը։
-Անցյալում մենք քվեարկել ենք մեր անկախության համար, այնպես, ինչպես դա արեց Խորհրդային Ադրբեջանը, երբ անկախություն հայտարարեց ԽՍՀՄ-ից: Յուրաքանչյուր կարգավիճակ կորոշվի մեր քաղաքացիների ժողովրդավարական քվեարկության միջոցով: Այս պահին մեզ բավարարում է մեր ներկայիս կարգավիճակը, ապագայում կորոշեն քաղաքացիները:
-Ինչպե՞ս կնկարագրեք ձեր երկիրը:
-Նորմալ երկիր ենք, որտեղ կյանքը խաղաղ է ընթանում: Գեղեցիկ բնություն կա և բիզնեսի համար լավ հնարավորություններ: Մեր ամենամեծ հարստությունը մեր քաղաքացիներն են, որոնք շատ չեն տարբերվում իտալացիներից: Պատերազմը մարկանց մտքերի կենտրոնում չէ, այնտեղ առօրյա կյանքն է:
-Ի՞նչ կասեիք ադրբեջանցիներին, ովքեր կարդում են այս հոդվածը։
-Կասեի, որ կարծում եմ, որ մեր ընդհանուր գոյության պատմությունը միայն պատերազմի պատմությունը չի եղել, այլև խաղաղ գոյակցության պատմությունը: Այսօր կան համագործակցելու և ապրելու համար բոլոր հնարավորությունները որպես երկու անկախ և խաղաղ պետություններ։
-Մտադրություն ունե՞ք վերականգնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական մշակութային ժառանգությունը:
-Իհարկե, մենք ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր ոչնչացրել են Նախիջևանի Ջուլֆայում գտնվող ամենակարևոր հայկական միջնադարյան գերեզմանը, երբեք չենք ավերել ադրբեջանական հուշարձանները: Մենք չունենք անհրաժեշտ միջոցներ վերականգնելու պատերազմի հետևանքով հասցված վնասները, բայց անում ենք հնարավորինս ամեն բան դրանք կանգուն պահելու համար: Դրանց պահպանության համար մենք ֆինանսավորում ենք փնտրում, ներառյալ՝ նաև մահմեդական երկրներից:
tert.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.