Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ի ծեծկռտուքի շուրջ քննությունն անակնկալներով լի է։ Նախ, դատախազությունն ու Քննչական կոմիտեն իսկական պայքար էին սկսել գործը քննելու համար։ Երբ քննիչները վերջապես բացել էին վկաների բերանները, դատախազությունն անսպասելի պահանջեց գործը, թեեւ կարող էր մարդ ուղարկել՝ հետաքրքրող հարցերը տեղում պարզելու համար։ Հետո էլ հանկարծ Քննչական կոմիտեի կողմից հրապարակվեց մի անուն, որը ոչ մի անգամ հրապարակավ չէր նշվել Սդղի գյոլի դեպքերի «հերոսների» շարքում․ Սեյրան Խաչատրյան՝ Լիսկայի եղբայր, ով մարզում հայտնի է Աղալար անունով, որի անունը ծեծուջարդի, զինված հարձակումների, նաեւ թմրանյութերի տարածման հետ է կապվում։ Եթե հիշում եք, այս մասին լրագրողներին հայտնել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։ Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով Սեյրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը»։ Քննչական կոմիտեն բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը։ «Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,- հաղորդեց կոմիտեն հուլիսի 1-ի երեկոյան։ Իսկ այդ օրն առավոտյան կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ճեպազրույցում այս մասին չէր հայտնել։ Ենթադրվում է, որ մեղադրանք առաջադրելու հարցը լուծվել է հաշվված ժամերի ընթացքում՝ Հովսեփյանի ճեպազրույցից հետո։ Մեր տեղեկություններով, Սեյրան Խաչատրյանը հարցաքննվել է ցերեկը։ Նրա մասնակցության մասին հայտնել է տուժող Մուշեղ Զաքարյանը եւ իր ցուցմունքները պնդել է առերեսումների ժամանակ։ Սա այն գործն է, որի ընթացքը մեծապես կախված է տուժողների դիրքորոշումից, նրանց՝ ճնշումների չենթարկվելու ունակությունից։ Մուշեղի եղբայրը՝ Հարություն Զաքարյանը, որը ծեծվելու հետեւանքով կորցրել է աչքը, հարցաքննվել է միայն դեպքից անմիջապես հետո, ապա մեկնել Մոսկվա՝ բուժման։ Նրան ծեծի ենթարկելու համար դեռեւս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, իսկ սա նշանակում է, որ տուժողը քիչ է խոսել։ Չի բացառվում, որ Հարությունի պահվածքից է կախված Լիսկայի որդուն մեղադրանք առաջադրելու հարցը։
ՀԳ․ Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը՝ կոչ անելով քաղաքացիներին օգնել նրան հայտնաբերելու հարցում։ Երեկ համացանցում փորձում էին ֆոտոռոբոտին նմանեցնել տարբեր անձանց։ Միայն պարզ չէ, թե ինչպես է պատահել, որ ԱԱԾ-ն պարզել է հանցագործի դիմագծերը, սակայն չի կարողանում պարզել, թե ով է այդ անձը։
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.