Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է 7sur7.be-ն։
«Ես կարծում եմ, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնք նախաձեռնվել էին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից, պետք է որակվեն որպես ցեղասպանություն»,- ասել է Շառլ Միշելը՝ պատասխանելով մեծամասնություն կազմող խմբակցության 2 պատգամավորների հարցին։
Վարչապետը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Նա նշել է նման զանգվածային սպանությունները որակելու մեջ միջազգային դատական մարմինների առաջնային դերը եւ հիշեցրել, որ Բելգիայի Սենատը 1998թ. համապատասխան բանաձեւ էր ընդունել։
Վարչապետի հայտարարությունը ջերմ ծափողջույնների է արժանացել գրեթե բոլոր պատգամավորների կողմից։ Ողջունելով այդ հայտարարությունը՝ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարեց բանաձեւի նախագիծ առաջարկելու մասին, որը թույլ կտա այդ հարցով առաջ շարժվել։ «Դուք պատմություն եք կերտում»,- նշեց «Բաց ֆլամանդական ազատականներ եւ դեմոկրատներ» դաշինքի պատգամավոր Պատրիկ Դեվալը։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ նույնպես ողջունել են վարչապետի հայտարարությունը։
Նշենք, որ Բելգիայի վարչապետը մի քանի շաբաթ առաջ RTBF բելգիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր իր կառավարության անունից, որ 100 տարի առաջ իրականացված հայոց ջարդերը ցեղասպանություն է եղել։
news.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.