Քրդերի կողմից Թել Աբյադի գրավումը ուղենշային ազդեցություն է ունեցել իրադարձությունները վերլուծողների համար: Ռազմական ուղով այնպես է ստացվել է, որ Սիրիայի տարածքի քրդերը, ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան ուժերն ու սիրիական կառավարական բանակները, ըստ էության, պատերազմել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Բայց այս պատկերը համընդհանուր բնույթ չի կրում: Այն իրաքյան տարբերակի մոտավոր պատճենահանումն է, հատկապես նկատի ունենալով քրդական տարածքները ԻՊ-ի թափանցումներից զերծ պահելու միտումով իրականացված գործողությունները:
Պատկերն ավելի է խճճվում, եթե միացյալ ճակատի տարբեր միջավայրերը դիտարկելով այդ ուժերի կողքին տեսնենք նաեւ Թեհրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի ջոկատները, կամ ուղղակի Իրանի կողմից շրջան գործուղված բանակայիններին:
Ռազմական իրադրությունների պարզած այս խճանկարը անմիջապես ցույց է տալիս, որ Արեւմուտքի կողմից հեռակառավարվող այս պատերազմը մերթ սահմանափակ գործողություններով, պարագայաբար կառավարական ուժերին անուղղակիորեն սատարելով, փոխել է արդեն ԻՊ-ն իբրեւ գործիք ծառայեցնելու իր դասական վարքագիծը: Նպատակային խնդիրը ոչ թե վարչակարգի անմիջական տապալումն է, այլ փուլ առ փուլ թուլացումը, զուգահեռ` ժողովրդագրական համապատկերի հիմնովին շրջումով, ի գին տեղահանությունների՝ պետություններ եւ նոր սահմաններ առաջացնելով:
Քրդական գործոնի աշխարհաքաղաքականացումը անշուշտ սիրիական տարածքով չի սահմանափակվում: Մուսուլում պատահածները, ԻՊ-ի կողմից իրաքյան Քուրդիստանում փորձված ոտնձգությունների կտրուկ կանխարգելումը, Թուրքիայում քրդական քաղաքական մտածողության զարթոնքը եւ նմանատիպ երեւույթներ գալիս են համալրվելու Թել Աբյադի քրդական ուժերի կողմից վերահսկումով:
Սիրիական պատերազմի առաջին իսկ օրվանից Անկարան հանկերգում էր մարդասիրական գոտու անվան տակ անվտանգության գոտու ստեղծումը: Այդ առաջադրանքը պարզապես արգելակման փորձ էր Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի աշխարհագրական միավորման: Թել Աբյադը հզոր հարված է այդ առումով. եւ ոչ միայն, որովհետեւ իր հերթին ռազմավարական որոշ հենակետերի նկատառումով արգելակում է Թուրքիան եւ Սիրիայի տարածքում գործող իսլամական զինյալներին ու թուրքմեններին կապող ցամաքային ճանապարհները:
Թել Աբյադի գործողությունը քրդերի համար ճիշտ է, որ ռազմավարական նշանակություն ունի՝ ինքնավար երկրորդ Քուրդիստանի սահմանների իրողական
կայացման առումով: Բայց արեւմտյան ուժերի ակներեւ օժանդակությունը եւ դրան նախորդող Մեծ յոթնյակի խմբի հանդիպման ավարտին ԱՄՆ-ի նախագահի զգուշացումը Անկարային` վերահսկելու իր սահմանները, որպեսզի իսլամ ահաբեկիչները չթափանցեն Սիրիա եւ Իրաք, արդեն պարզորեն խոսում է քրդական գործոնի աշխարհաքաղաքականացման մասին:
Սակայն Արեւմուտքի դերակատարությունը, եթե այս պահին քրդերին աջակցելով զսպում է ԻՊ-ի ախորժակները, անպայման չի նպաստում պաշտոնական Դամասկոսին: Սիրիական այլ տարածքներում չմիջամտելը եւ ԻՊ-ի արշավներին չհակազդելը արդեն իսկ խոսում է ԻՊ-ի նվաճումներին անուղղակի քաջալերանքի մասին:
Մեծ յոթնյակի խմբի հանդիպումը պարզապես առիթ էր, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը պահը հասունացած նկատելով հայտարարելու, որ ԻՊ-ն չպետք է արգելք հանդիսանա իրաքյան Քուրդիստանի կողքին սիրիական Քուրդիստանի ստեղծման համար: Այլապես, երկրի մասնատման եւ այդ առաջադրանքի իրականացման ու այդ նպատակին` կառավարական ուժերի թուլացան համար ԻՊ-ն դեռեվս իբրեւ գործիք ծառայելու ժամանակ ունի:
Քրդական գործոնը դեռեվս գերաշխուժացման միտումներ կդրսևորի: Հետադարձ ակնարկը վերհիշեցնում է առանց ուղղակի անվանարկելու քրդամետ կուսակցության հասցեին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները` Թուրքիան թուլացնելու եւ մասնատելու առումով:
Քրդական գործոնի գերաշխուժացումը խոսում է նաեւ Թուրքիային վերապահված նոր պատկերացման աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին: Եթե Թուրքիան եւ Քուրդիստանը վերածվել են աշխարհաքաղաքական օրակարգի, ապա այդքան էլ կանխահաս չէ հայկական տարածքային իրավունքների խնդրի միջազգայնացման համար ռազմավարական ուղիների մասին քննարկումներ նախաձեռնելը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.