ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ պաշտոնից ազատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանին և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանին:
Դատախազությունից հայտնել են, որ նրանք ազատվել են իրենց դիմումների համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով: Աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ դատախազությունից Քննչական կոմիտե կադրային հոսքը շարունակվում է:
«Բոլորովին վերջերս Գևորգ Կոստանյան աշխատանքից ազատել էր նաև ՀՀ գլխավոր դատախազության իրավական կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի համար հայտարարված մրցույթի հայաստանյան փուլի երեք «հաղթողներից» մեկն էր: Այդ մրցույթի արդյունքները, սակայն Սերժ Սարգսյանի հրամանագրով չեղյալ հայտարարվեց, քանի որ ՄԻԵԴ դատավորի ընտրության խորհրդատվական խումբը բացասական եզրակացություն էր տվել մրցույթի արդյունքների վերաբերյալ և մասնավորապես՝ լուրջ կասկածի տակ էր դրել Նելլիկ Հարությունյանի մասնագիտական որակները: Հենց դրանից հետո Կոստանյանը աշխատանքից ազատեց Հարությունյանին, ով արդեն աշխատանքի է անցել Աղվան Հովսեփյանի կոմիտեում:
Հայկական Ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.