ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի պայմաններին:
Տոնավաճառի 100 տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն են ստացել ՀՀ 6 մարզերից ժամանած գյուղացիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին նման շուկաներ բացվում են արդեն 5-րդ տարին անընդմեջ: ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍերգոԿարապետյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջել են շուկայի տարածքում, զրուցել գյուղմթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ, նաև գնումներ կատարել:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ, առատ բերքով պայմանավորված, այս տարի սովորականից քիչ ավելի շուտ են բացվում գյուղմթերքների տոնավաճառները: Նախարարը կարևորել է այն փաստը, որ գյուղատնտեսական բարենպաստ տարվա շնորհիվ նաև զգալիորեն ցածր կլինի պտուղ-բանջարեղենի առանձին տեսակների արժեքը: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է , որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակվի և, անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ:
Դավիթ Օհանյանը նաև հիշեցրել է, որ, բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված, դեռևս տարիներ առաջ գյուղատնտեսական փոքր շուկաներ են բացվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Այսօր դրանց թիվը 34-ն է: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում գործում են նաև պտուղ-բանջարեղենի վաճառքի կրպակներ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունը գյուղացուն իր արտադրած թարմ գյուղմթերքն անմիջապես՝ առանց միջնորդի սպառողին վաճառելն է, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.