Հաջողակ, խելացի կանայք մեծ դժվարությամբ են կյանքի ընկեր գտնում: Որքան ավելի կայացած է կինը, այնքան ավելի քիչ են արժանի տղամարդ գտնելու նրա շանսերը: Այսպես մտածում են կանայք: «Ինչո՞ւ ես մենակ» հարցին նրանք սովորաբար պատասխանում են. «Տղամարդ չկա»: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «տունը մնացածների» վիճակագրություն է բերում. «Եթե առաջ տունը մնացած կույսերի թվաքանակը 20-30 հազար էր, հիմա այն մոտենում է 100 հազարի»: Կանանց չմահավանության մի քանի պատճառ է նշում սոցիոլոգը, որոնցից հիմնականը կնոջ «շուկայական արժեքի» և ինքնագնահատականի հակասությունն է: «Գոյություն ունի սոցիոլոգիայում «հարսնացուների շուկա» հասկացություն,- ասում է Ադիբեկյանը։
Շուկան իր գինն է դնում հարսնացուին, իր պահանջները՝ որ լինի երիտասարդ, խոնարհ, լավ ընտանիքից: Տանը մնացած աղջկա ինքնագնահատականը բարձրանում է, մինչդեռ շուկայում նրա գնահատականն իջնում է, քանի որ նա տարիքով է, պարզ չէ՝ երեխա կունենա, թե չի ունենա: Նրա սոցիալական վիճակը, մասնագիտական մակարդակը հարսնացուի ընտրության համար կարևոր նշանակություն չունի, թեև այդ կնոջ համար սա ամենակարևոր նվաճումն է, և երբ նրան առաջարկ են անում, այն չի համընկնում նրա բարձր ինքնագնահատականի հետ»: Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնը հետազոտությունների ժամանակ միայնակ կանանց մասնակցությամբ հարցումներ է արել Հայաստանի տարբեր շրջաններում: «Երբ հարց ես տալիս, որ կա այսպիսի տարբերակ, ի՞նչ կպատասխանեիք, ասում են՝ չէէէ, եթե ես ուզեի, սենց կանեի, հիշում են կյանքի ընթացքում քանի առաջարկ է իրեն արվել, բայց ինքը մերժել է, և չի ընտելանում այն օբյեկտիվ գնահատականին, որը հիմա ունի»:
Երկրորդ պատճառը, ըստ սոցիոլոգի, մենակ ապրելու սովորությունն է, երբ կինը, ընտելանալով միայնակ կյանքին, ասում է. «Պե՞տք է, որ մեկի համար ճաշ եփեմ, լվացք անեմ, երեխա բերեմ, ինձ համար հանգիստ ապրում եմ»: Երրորդ պատճառը նորաձևությունն է: Եթե նախկինում ամերիկյան ստանդարտով աղջիկը պետք է դպրոցն ավարտեր, արագ ամուսնանար, ունենար 4 երեխա, 40 տարեկանում մտածեր իր կարիերայի մասին, հիմա, հակառակը՝ կարիերան անում են սկզբում: «Հիմա բժշկությունը թույլ է տալիս 40-44 տարեկանը մեկ-երկու երեխա ունենալ, և այս ընդմիջումը նրա կարիերայի վրա չի ազդում: Հետո՝ հիմա կարող է մայրը կլոնավորված երեխա ունենալ սեփական բջջից, և ամուսնությունը կորցնում է իր գրավիչ կողմերը»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Բրիտանիայում վերջերս արված հարցման տվյալներով, ամուսնական զույգերի 15 տոկոսը չի պլանավորում երեխա ունենալ: «Վատագույն դեպքում, երբ որ դառնում են թոշակառու և տեսնում են, որ բանուգործ չունեն, Թայվանից կամ Ֆիլիպիններից մի հատ երեխա են որդեգրում ու սկսում են նրան խնամել որպես սեփական զավակի, որովհետև Արևմուտքում այդքան երեխա չկա, որ որդեգրես: Այս կյանքը դառնում է սովորական, և եթե նույնիսկ նորմալ ամուսնական առաջարկ են անում, սա լինում է նրանց համար անընդունելի»: Հայաստանում ծերացել են և հարսնացուները, և փեսացուները: Նախկինում 27 տարեկան էր փեսացուի միջին տարիքը, հիմա մոտենում է 30-ի: Հարսնացուների միջին տարիքն առաջներում 18-20 էր, հիմա մոտենում է 25-ի:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.