Ձեզ ենք ներկայացնում hունիսի 18.06.2015 — 14.06.2015 շաբաթվա աստղագուշակը.
Խոյ. Ձեր ուժը, խելքը և ընդունակությունները այս շաբաթ ամբողջովին պետք կգան աշխատանքում: Դուք կլինեք գերծանրաբեռնված, բայց պետք չէ չնչին բանում խնդիր տեսնել: Շաբաթվա ընթացքում շատ կլինեն գործեր կապված թղթերի հետ, բացառված չէ գործնական ուղևորությունը: Հանգստյան օրերը կանցնեն ջերմ ընտանեկան և սիրային մթնոլորտում:
Ցուլ. Այս շաբաթ ձեզ աշխատանքում սպասվում է հաջողություն: Մինչև հանգստյան օրերը դուք շատ բան կհասցնեք անել, որի դիմաց կստանաք դրամական փոխհատուցում: Կլինեք լիդեր աշխատավայրում, միայն աստղերը խորհուրդ են տալիս արագ որոշումներ չկայացնել: Հանգստյան օրերին կունենաք հյուրեր:
Երկվորյակ. Ձեզ համար սկսվում է հաջողությունների և վերելքների շաբաթ: Աստղերը խոստանում են, որ ձեր մի քանի երազանքներ կիրականանան: Այս ամենի հետ մեկտեղ մի մոռացեք ինքնակառավարման և զսպվածության մասին: Պետք չէ՝ զգացմունքները, գործերը և հարաբերությունները, թողնել ինքնահոսի: Շաբաթվա ընթացքում կկարողանաք իրագործել ձեր մտքերն ու պլանները: Շաբաթվա վերջում եղեք համբերատար և մաքսիմալ ուշադիր:
Խեցգետին. Այս շաբաթ ձեր շրջապատը կօգտագործի ձեր իսկ հնարավորությունները, որպեսզի ընդլայնի իր գործերը: Դուք զբաղված կլինեք ուրիշի գործերը հարթելով՝ մի մոռացեք սեփական հետաքրքրությունների մասին: Աստղերը հուշում են, որ ձեզ օգտագործում են իրենց շահերի համար: Այդ իսկ պատճառով արեք միայն այն գործերը, որոնք բխում են ձեր շահերից: Շաբաթվա վերջում հնարավոր է լուծեք որոշ ֆինանսական խնդիրներ:
Առյուծ. Նայեք կյանքին լավատեսորեն և ձեռնամուխ եղեք ցանկացած գործի և շատ շուտով կունենաք դրական արդյունքներ՝ կլինեք հոգեպես բավարարված: Այս շաբաթ փորձեք բաց չթողնել բոլոր այն կարևոր իրադարձությունները, որոնք կատարվում են ձեր շուրջը: Զգացեք ձեզ ինչպես տան տերը, թե՛ աշխատավայրում, և թե՛ շրջապատում: Հանգստյան օրերն անցկացրեք ընտանիքում:
Կույս. Որպեսզի ստանաք հաճույք մարդկանց հետ շփումից, պետք է մաքսիմում կարողանաք գնահատել և ընդունել այն ամենը, ինչ նրանք անում են ձեզ համար ի սրտե: Մի վախեցեք մտերիմներից օգնություն խնդրել՝ նրանք ձեզ չեն մերժի: Շաբաթվա կեսին պլանավորված գործերը կավարտվեն հաջող: Մինչև շաբաթվա վերջ կավարտեք ձեր բոլոր կիսատ թողած գործերը:
Կշեռք. Այս շաբաթ մի փորձեք լուծել բոլոր խնդիրները միանգամից: Մի պլանավորեք ձեր ուժերից վեր գործեր և ոչ էլ շարունակեք իրականացնել դրանք: Աստղերը հուշում են. Ձեզ մոտ հազիվ թե ինչ որ բան ստացվի, դրա համար պետք չէ վատնել ձեր ուժերը և ձանձրացնել մարդկանց: Հանգստյան օրերը կանցկացնեք ընկերների հետ:
Կարիճ. Ձեզ անհրաժեշտ է սկսել նոր հայացքով նայել այն ամենին ինչ կատարվում է ձեր շրջապատում: Փորձեք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի ժամանակը անցկացնեք սիրելիի հետ, այդպես կկարողանաք վերականգնել ձեր էներգիան: Հանգստյան օրերին վատ չէր լինի ժամանակ գտնեիք զբաղվելու մաքրությամբ:
Աղեղնավոր. Այս շաբաթ դուք կլինեք ստեղծագործական մտքերի մեջ, բայց արդյո՞ք կբավարարի ձեր էներգիան և ուժերը դրանք իրականացնելու համար: Փորձեք չտալ այնպիսի խոստումներ, որոնք չեք կարողանա կատարել: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի բարձր տրամադրությամբ, մանավանդ, եթե որոշել եք մեկնել հանգստի:
Այծեղջուր. Այս շաբաթ և՛ տանը, և՛ աշխատանքում հաջողությունը կլինի ձեր կողմը, այնպես, որ ճիշտ ժամանակն է իրականացնելու ձեր ամենացանկալի երազանքը: Ձեզ սպասվում են նոր ծանոթություններ: Շաբաթվա ընթացքում փորձեք խուսափել ղեկավարության հետ շփումից, կամ եղեք զսպված շփման մեջ: Հանգստյան օրերին ոչինչ մի պլանավորեք:
Ջրհոս. Այս շաբաթ ձեզնից հեռու վանեք կասկածամտությունը և վրեժխնդրությունը: Հակառակ դեպքում ձեզ մոտ ոչ մի օգտակար բան չի ստացվի: Աշխատավայրում հիմա շատ հարմարավետ և հանգիստ ժամանակ է: Շաբաթվա վերջում խնդիրների մասին չեք մտածի: Ձեզ, որոշ հարցերում կօգնեն հարազատներն ու ընկերները:
Ձուկ. Շաբաթվա սկզբում արդեն ստիպված կլինեք հետաձգել որոշ պլանավորած գործեր: Մի վստահեք մարդկանց խորհուրդներին: Լավատեսությունը և վստահությունը սեփական ուժերին կօգնեն հասնել հաջողության: Հանգստյան օրերը պարտադիր անցկացրեք հաճելի ընկերակցության ներքո: Քաղաքից դուրս գնալը կօգնի լիարժեք հանգստանալ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.