«Եզո» անվանելու համար հարևանին դանակահարելուց հետո ամբաստանյալ 26-ամյա Արթուրը և նրա քեռին՝ վկա Սարո Հարությունյանը հարևանին և շտապօգնության բժշկին ասել են, որ մահացած՝ 41-ամյա Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա: Այդ մասին այսօրվա նիստում հայտարարեց վկա Սարո Հարությունյանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վկան պատմեց, որ գրեթե յուրաքանչյուր օր այցելել է քրոջ որդուն, վերջինս տանը վերանորոգման աշխատանքներ է կատարել, ինքն էլ օգնել է:
Վկան ճանաչում էր նաև տուժողին, նրա հետ ևս մտերմություն են արել:
Դատարանում վկան հայտնեց, որ դեպքի օրը գնացել է ամբաստանյալի տուն, այնտեղ եղել են 3-ով՝ վկան, ամբաստանյալը և տուժողը: Քանի որ նախորդ օրը վկայի ծննդյան օրն է եղել միասին սեղան են նստել ու նշել, երկար ժամանակ են միասին անցկացրել, խմել են 3 շիշ օղի, իսկ ավելի ուշ կերուխումը վերածվել է քաշքշուկի:
Տուժողն ու Արթուրը միմյանց քաշքշել են, վկան ատարվածը որպես կատակ է ընդունել և չի միջամտել, իսկ երբ որոշել է միջամտել Արթուրն ասել է. «քեռ Անդոյին դանակով ծակեցի»:
Ըստ վկայի՝ դանակահարված տուժողը ձայն չի հանել, սակայն շնչել է, վրան էլ արյան հետքեր չեն եղել, մեջքի վրա պառկած է եղել:
Զանգահարել են հարևան Արմենին, ապա 15-20 րոպե անց էլ՝ որոշել շտապօգնություն կանչել ու նրանց ասել, թե իբր Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա, սակայն դեպքի վայր հասած շտապօգնությունն արձանագրել է, որ տուժողի մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը նկատեց, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան: Մասնավորապես՝ վկան սկզբում չհայտնեց, որ վիճաբանությունը ծագել է «եզո» բառից, իսկ նախաքննական մարմնին 3 անգամ ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է այդ մասին:
Դատարանի հարցադրմանն ի պատասխան՝ վկան ասաց, որ տուժողը մի քանի անգամ իր քրոջ որդուն ասել է «եզո վեր կաց տանդ գործն արա», բայց և ավելացրեց, որ այդ բառը հաճախակի են նրանք ընկերաբար միմյանց ասել:
Մյուս հակասությունն էլ վերաբերում էր նրան, որ վկան նախաքննական մարմին չի հայտնել այն մասին, թե տուժողն իբրև փորձել է խեղդել իր քրոջ որդուն, սակայն դատարանում ասաց, որ չնայած չի տեսել, քանի որ տեսողությունը վատ է, բայց լսել է, որ քրոջ որդին իբրև իրեն խեղդելու պահին ասել է «վախ թող» արտահայտությունը:
Դատարանի հարցին, թե ինչու՞ այս մասին վկան նախաքննական մարմնին չի հայտնել, վերջինս անտրամաբանական պատասխան տվեց՝ «չեն հարցրել, չեմ ասել», միևնույն ժամանակ, առանց հարցնելու՝ նախաքննական մարմին վիճաբանության պատճառի մասին հայտնել էր:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակի մասին էլ ասաց, որ դանակը չի տեսել, Արթուրն իրեն ցույց չի տվել:
Վկայի ցուցմունքները իրարամերժ էին. նկարագրելով քաշքշուկից հետո տուժողի դիրքը՝ ասաց, որ նա մեջքի վրա պառկած էր, ապա նախագահողի հարցին թե, Անդրանիկը վեճից հետո վերջին պահին ի՞նչ դիրքով է եղել, ասաց՝ Արթուրը պառկած էր, տուժող Անդրանիկը՝ վրան:
Տուժողի իրավահաջորդը, ով մահացածի մոր կողմից հարազատ քույրն է, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ մայրը մինչ այսօր որդու մահվան իրական պատճառը չգիտի և որ ինքը թաքցնում է մորից:
Ըստ տուժողի իրավահաջորդի հայտարարության՝ ամբաստանյալը դանակը պահել է տանիքում և միայն դեպքի հաջորդ օրն է իրավապահներին հայտնել այդ մասին:
Հուզված կինը նշեց նաև, որ եթե շտապօգնություն շուտ կանչեին, եղբայրը հաստատ ողջ կմնար: «Հասկանալի է՝ վախեցել եք, բայց կարելի էր զանգել, ցավակցել կամ ներողություն խնդրել մարդկայնորեն, ես ոչինչ չէի ուզում»,- ասաց տուժողի իրավահջորդը:
Հաջորդ՝ հունիսի 15-ին կայանալիք նիստին կհարցաքննվի հարևան վկա Արմենը, ով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, սակայն դատարանին հայտնել էր, որ գտնվում է Գորիսում և չի կարող ներկայանալ նիստին:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկի հետ և խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել նրա որովայնի ձախ շրջանին:
Անդրանիկին պատճառվել են ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.