«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին զարմացնում է պնդումը, թե հայ ժողովուրդը առաջնորդների հետևից է գնում և նորաստեղծ կուսակցության համար այդքան էլ հեշտ չի լինի առանց «սուպերլիդերի» հաջողություն ունենալ:
«Կարծում եմ՝ մեր ժողովուրդը սիրում է անկեղծություն և սիրում է, երբ իր հետ ազնիվ են լինում, բաց են լինում և հնարավորություն է ունենում մասնակցելու պրոցեսների ու որոշումների կայացմանը» -լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կուսակցությունում սուպերլիդեր չի լինի, կուսակցությունում որոշումները կընդունվեն կոլեգիալության սկզբունքով:
Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր»–ը ստացվում է ոչ միայն ընդդիմություն է իշխանությանը, այլ ընդդիմություն է նաև ընդիմությանը՝ հաշվի առնելով քննադատական ելույթները ուղղված նաև ընդդիմադիր դաշտին, Փաշինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ընդդիմություն ասելով ում նկատի ունեք: Մենք ընդդիմությունն ենք»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ պետք է հասկանալ, որ մինչև Հայաստանում չձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում տեղի չի ունենալու իշխանափոխություն. «Դրա համար ստեղծում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն»:
Նա օրինակ բերեց, եթե ուզում ես որևէ գործ անել, պետք է ունենաս այդ գործն անելու գործիքը: «Եթե գրողը չունի թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, ինքը չի կարող վեպ գրել, ինքը կարող է անընդհատ խոսել վեպ գրելու մասին, բայց քանի դեռ իր սեղանին դրված չէ թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ, կամ գրամեքենա, և կամ անհրաժեշտ գործիքը, նա վեպ այդպես էլ չի գրի: Հիմա մենք, այդ թվում իմ քաղաքական գործունեության հետևությունը հետևյալն է, որ քանի դեռ չկա գործիքը, գործը հնարավոր չէ անել: Իշխանափոխության գործիքը ինստիտուցիոնալ ընդդիմությունն է և մենք ստեղծում ենք դա»,-ասաց նա:
Իսկ թե նոր կուսակցությունը պատրա՞ստ է համագործակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, Փաշինյանը նշեց, որ որևէ ուժի հետ համագործակցության հարց քննարկելու համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դնում իր առաջ տվյալ ուժը, ինչ միջոցներով է փորձում հասնել դրանց իրագործմանը, համագործակցող կողմերից յուրաքանչյուրն ինչի համար է պատասխանատու:
«Երբ կլինի կոնկրետ օրակարգ, որը մեր քաղաքական ծրագրերի շրջանակում լինի, իհարկե, պատրաստ ենք համագործակցել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ «Հիմնադիր խորհրդարանն» այսօր երեկոյան կոնկրետ օրակարգով հանրահավաք է հրավիրում արդյո՞ք նոր հիմնադրված կուսակցությունը չի ցանկանում մասնակցել, Փաշինյանը պատասխանեց. «Արդեն ասել եմ իմ ելույթում՝ քանի դեռ ՀՀ-ում չկա ինտիտուցիոնալ ընդդիմություն, ռեժիմը չի հեռանալու, ռեժիմին չեն հեռացնելու»:
Նկատառմանը, թե «Քաղաքացիական պայմանագի՞րն» է միայն ինստիտուցիոնալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե լինեինք ինստիտուցիոնալ ընդդիմություն, ռեժիմը արդեն հեռացած կլիներ, մեր խնդիրն է ստեղծել նման ընդդիմություն, որը կհասցնի իշխանափոխության. ռեժիմին կարող է հեռացնել միայն ինստիտուցիոնալ ընդդիմությունը»:
tert.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.