Նա բացեց իր անցյալի վարագույրը, ներկայացրեց իր ապրած ժամանակի ուրախ ու տխուր պատմություններն առանց մանրամասնելու, որպեսզի այդպիսով կարողանար դույզն ինչ փարատել իմ հոգեկան տվայտ անքները: Պատմեց, որ պատանեկության շրջանում ունեցել է ռոմանտիկ սերեր եւ, լինելով լեռնականի գեղջկուհի զավակ, տրվել է ազատության անփույթ քմայքներին եւ արժանացել իրենով հրապուրված շատերի համակրանքին ու սիրահետումներին: Այնուհետեւ, բարձրագույն ուսումնառության տարիներին սիրահարվել եւ ապա ամուսնացել էր իր համակուրսեցի մի երիտասարդի հետ, ում կինն է համարվում ներկայումս: Նրանց ամուսնությունից երկու երեխա է ծնվել: Այսքանով սպառվեց իմ հետաքրքրությունը, թեպետեւ արտառոց ոչինչ չկար վերապատմածի
մեջ, քան ընտանեկան կյանք՝ առանց մելոդրամի: Այս ամուսնական զույգի երանավետ սիրավեպն ընդհատվել էր մի մռալ կերպարի պատահական ներկայությամբ:
— Տարիներ առաջ,- պատմում էր Կատարինեն,-երբ ես աշխատում էի կառավարության շենքում,իմ աշխատասենյակ մտավ ենթականերիցս մեկը՝ իր հետ ներս հրավիրելով հիսունն անց մի պարարտապորտ տղամարդու: Ծանոթացնելով նրան, աշխատակիցս ինձ հայտնեց, որ քաղաքացին եկել է պետական գույք գնելու նպատակով եւ պատրաստ է պահանջված չափի գումար վճարել վաճառվող ապրանքի դիմաց: Քաղաքացին խնդրեց իմ աջակցությունը, ինչն էլ ես հանձն առա անմիջապես: Այդպիսով այդ մարդու հետ մեր հանդիպումները դարձան հաճախակի եւ հասան այնպիսի զարգացման, որ մենք ներդաշնակվեցինք իրար եւ տեղի տվեցինք սեռական հարաբերությունների՝ գրեթե տասը տարի տեւողությամբ:
Նրան ես համակրել եմ մեր ծանոթության առաջին երկու տարիներին: Սակայն մեր հանդիպումները հաճախակի բնույթ չէին կրում: Գործնական առիթով միայն եւ միայն: Այնուհետեւ, հասկանալով, որ նա օրըստօրե նենգաբար օգտագործում էր իմ պաշտոնեական դիրքը, պարզապես շահագործում էր ինձ՝ ծառայեցնելով իր անձնական շահերին, որոշեցի ամեն կերպ հեռանալ նրանից: Երկար ժամանակ չէր հաջողվում ազատվել նրա ճիրաններից: Վերջապես անցնելով քո նախկին ընկերոջ հովանու ներքո, կարողացա նրա շնորհիվ փրկվել այդ հրեշից: Այսօր, երբ քո նախկին ընկերն արդեն հանգուցյալ է եւ ես ունեմ քեզ, ինձ զգում եմ անպարտելի եւ հպարտ:
Ինձ միանգամայն հասկանալի էր, որ կենսասեր կինը հիվանդագին կերպով սիրում էր բազմել պաշտոնյա եւ ունեւոր որձերի ծնկներին՝ անկախ դրանց հոգնածությունից:
— Բայց, սիրելիս,- համբերությամբ լսելուց հետո առարկեցի ես,- տասը տարի անընդմեջ դու ապրել ես նրա հետ, նրանից անբաժան, միեւնույն շահերի գիտակցմաUբ, թեպետեւ ձեզանից յուրաքանչյուրն իր անձնական կյանքին համակցել է նաեւ իր ընտանեկանը:
— Ապրել եմ այնպես, ինչպես որ ապրել եմ,- հանգիստ պատասխանեց նա: Ապա ծանր հառաչեց:
Այդ խոսքեի մեջ ես տեսնում էի Կատարինեին որպես խաբiած մի պոռնկուհու, ով ցավա•ին զղջում
էր իր լավագույն տարիները երախտամոռ մի խենեշի հաճույքներին զոհաբերելու համար: Նրա սիրույն Կատարինեն ընդհուպ գնացել էր սրբապղծության՝ իր երկու զավակների կնքահայր
դարձնելով այս սրիկային՝ իրենց ընտանեկան հարկում ազատ մուտք ու ելք անելու համար:
Ես հավատում էի Կատարինեի խոստովանությանը: Նա վախենում էր այդ ծերացած բուրենուց, ով առանց վարանելու դեռեւս շարունակում էր աշխատել նրա ղեկավարած հիմնարկում: Իհարկե, իմ հայտնությաUբ վերջնականապես խզվեցին նրանց բարոյազանց կապերը: Դրանք փոխվեցին թշնամանքի: Եվ այս ամենը՝ Կատարինեի նախաձեռնությաUբ, երբ վերջինիս հայտնի դարձան այդ զառամախտով տառապող ծերուկի հայտարարությունները իրենց սեռական բնույթի գործողությունների մասին: Եվ անդեմ այս մարդը սանձարձակորեն պատմում էր զույգի վայելքի ժամանցները՝ անգամ իրենց արտաանկողնային մերկությունը նկարագրելով:
Անառարկելի մի ճշմարտություն կա մարդկային աշխարհում՝ աՆբարտավան տղամարդն առավել կնակերպ է, քան անպատկառ կինը:
* * *
2008 թ. ամառը կարելի էր նկատել ավելի տենդոտ, քան նախորդ տարիներինը: Եվ այս տենդին զուգընթաց, ջերմանում էինք մենք, կարծես հաստատելով մեր սիրավեպի սյուժեն ժամանակի մեջ:
Երեւանյան կեսօրը լրացնում էինք ճաշկերույթով, ինչին հաջորդում էր մուտքը հանգստի սենյակ մեր սեռական գրգիռների տենդը հանդարտելու եւ այդպիսով կողմերիս՝ միմյանց հանդեպ ունեցած հավատարմությունը հաստատելու ցանկությամբ:
Եվ այսպես, հունիսի առաջին օրը մեր արարողակարգի ավարտից քիչ անց, հեռաձայնեցին Կատարինեին եւ հրավիրեցին հայրական տուն:
Մռայլվեց, կարծես մահվան գույժ էր լսել: Անմիջապես գնաց հոր մոտ: Այնտեղ հայտնել էին, որ ինքը պատրաստվի հորը Փարիզ տանելու համար: Փարիզում հայրը պիտի ենթարկվեր վիրահատության: Նա տնից վերադարձավ տխուր եւ հայտնեց.
— Գիտես, ամսի 5-ին մեկնելու ենք Ֆրանսիա: Հորս պետք է շտապ վիրահատեն:
Եվ իրոք, հունիսի 5-ին նրանք մեկնեցին Փարիզ, որտեղ պետք է մնային մինչեւ նույն ամսվա 30-ը, երբ կլրանար հիվանդության բուգՈՒUան ժամկետը: Կատարինեի բացակայության ողջ ընթացքում ես մենախոսում էի նրա անձի տեսակի եւ որպիսության մասին ու նրան դասում առեղծվածային կանանց ձեղնահարկում: Որովհետեւ նախքան ինձ ճանաչելը, նա հանդիպել էր տարբեր տարիքի, կազմվածքի եւ սեռական ընդունակություններ ունեցող տղամարդկանց, օգտվել նրանց ստեղծած նյութական բարիքներից, միեւնույն ժամանակ խորամանկորեն ապահովելով իր ընտանեկան խաղաղությունն ու բարեկեցությունը:
Մինչդեռ այս տեսակի կանանց մեծ մասը ունեցել է սիրային դրամաներ եւ ապա լքվել է միջավայրից եւ արհամարված վախճանվել մենության մեջ: Ինձ մտատանջում էր նաեւ նրա կողմից հիշատակված իմ հանգուցյալ ընկերոջ առկայությունն
Իբրեւ երբեմնի սիրային պերսոն, այն դեպքում,երբ վերջինս այլեւս անզոր էր որեւէ կնոջ զբաղեցնելու համար: Նա, որքան հիշում եմ, գործածում էր վերականգնող դեղահաբեր: Այս տիպի տղամարդը ստիպված էր լինում իր առնանդամը կնոջ ձեռնաշարժության հանձնել եւ նման կերպ հանգստանալ:
Հավանաբար, տողերիս հերոսուհին այս եղանակով սիրաշահել էր հանգուցյալ բարեկամիս, ում շնորհիվ դեռեւս պաշտոնավարում էր: Այսպես էի մենախոսում՝ ըստ իմ երեւակայության: Նույն՝ 2008 թ. հունիսի 30-ին Երեւանի օդանավակայանում վայրէջք կատարեց Կատարինեին եւ իր հորը Հայաստան բերող օդանավը, որին դիմավորելու պատիվ էր վերապահված նրանց հարազատներին:
Հաջորդ օրը աշխատանքային էր եւ հիմնարկ եկավ Կատարինեն: Մենք հանդիպեցինք, պաչիկ-պուչիկ, ժպիտ, սուրճ, հյութեր,ապա՝ խնջույքի սեղան, որի շուրջ նստելիս նա իմ կողքին էր սովորաբար: Համոզված եմ, որ այս խայտաբղետ կինը տարբեր ժամանակներում, տարբեր խնջույքների մեջ, տարբեր տղամարդկանց հետ խորամանկ անփութությամբ համբյուրվելիս է եղել: Հարկավ…
Չմոռանամ ասել, որ այդ միջոցին Կատարինեի հորը որպես թե հիվանդատես այցելել էր նաեւ այն ծերուկը, որին հոլովել եմ նախորդ էջերում: Այցելության միտումը Կատարինեի հորը հաճոյանալու միջոցով, տվյալ հիմնարկում իր աշխատանքի ժամկետը երկարաձ•ելն էր, որովհետեւ շուտով թոշակի պիտի անցներ: Կատարինեի հայրը լավ էր ճանաչում այդ մարդուն եւ, հավանաբար, գիտերնրա եւ իր դստեր միջեւ տեղի ունեցած երկարատեւ սիրաբանությունների մասին: Ի դեպ, նրանց բարեկամության մեջ բոլորը գիտեին այս երկուսի ինտիմ կյանքի մասին: Եվ բոլորը երկերեսանի խաղեր էին տալիս, շաղակրատելով Կատարինեին:
ԱՆբեկանելի է ժողովրդի մեջ ընդունված այն կարծիքը, թե կնոջ պոռնկության մասին ամենից ուշ իմանում է նրա ամուսինը: Սակայն հաստատ է, որ կնոջ շարժուձեւից ամուսինն առաջինն է զգում իր ընտանիքի ապագա խարխլումը: Դրա պատճառով էլ որոշ ընտանիքներում միեւնույն հարկի տակ ապրող ամուսիններից յուրաքանչյուրն իրեն դրսեւորում է որպես առանձնացած անհատ: Օգտվում են նույն սեղանից, միասին հյուրեր են ընդունում ու ճանապարհում, բայց գիշերում են տարբեր սենյակներում, յուրաքանչյուրն իր անկողնում: Այս ապրելակերպը Հայաստանում շուտով կդառնա ավանդական:
Մերուժան
Շարունակելի…
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.