Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:
Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել աշակերտների այցը Երևանի մշակութային օջախներ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր դասընթացներն անցկացնեք անվտանգ պայմաններում»,— նշել է վարչապետը:
Աշակերտների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման ծրագրի իրականացմանը նպաստելու և սահմանամերձ համայնքների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Նրանց խոսքով՝ կառավարության տարբեր նախաձեռնությունների և մի շարք արտոնությունների շնորհիվ սահմանամերձ համայնքներում էապես նվազել է արտագաղթը, բարելավվել բնակչության սոցիալական վիճակը:
Կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Երևանի մի շարք մշակութային օջախներ: Երեխաները եղել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.