Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։
Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թեւը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել եւ վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների եւ ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։
Նշենք, որ YEPP 10-րդ համագումարին մասնակցում էին 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։
ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշում է, որ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն։ Ընդ որում, կողմ են քվեարկել նաեւ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռեւս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։
«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից տեղեկացնում են,, որ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։
news.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.