Մայիսի 11-ին Երևանում մեկնարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։
Գիտաժողովին բացման ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց.
«Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ հասարակությունների առջև հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը և քաղաքացիների՝ գնալով աճող հարցումներին անմիջապես պատասխանելը ներկայումս դառնում են դիվանագիտական ծառայության առաջնային պարտականություններից:
Լայնորեն օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, միաժամանակ, պետք է հաշվի առնենք հասանելի տեղեկատվության զգայունությունը և խորհրդապահական բնույթը, ինչպես նաև՝ միջպետական հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա մեր կողմից տրամադրվող տեղեկատվության, արվող հայտարարություննների հնարավոր ազդեցությունը: Հետևաբար, որքան նոր ժամանակները բերում են նոր հնարավորություններ, նրանք նաև առաջ են քաշում նախկինում անհայտ մարտահրավերներ»:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, և այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել:
Բացի բավականին հագեցած քառալեզու պաշտոնական կայքից, ՀՀ արտգործնախարարության հաշիվները բավականին ակտիվ են սոցցանցերում։ Դեռ 2008թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետական գերատեսչություններից առաջինն էր, որ YouTube-ում բացեց իր պաշտոնական ալիքը` տեղադրելով այնտեղ իր գործունեությանն առնչվող տեսանյութեր: Կրկին առաջինն էր, որ բացեց իր պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Թվիթերում, ինչը մեր գործունեությանը հավելյալ հրապարակայնություն է հաղորդում և, միաժամանակ, հանդիսանում մեր աշխատանքով հետաքրքրվողների հետ հաղորդակցության ինտերակտիվ հարթակ»,-նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Դիվանագիտական ծառայության մարմինները կարող են առավել հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում՝ տեխնոլոգիական առաջընթացից լավագույնս օգտվելու դեպքում: Արտաքին ծառայության կադրերի պատրաստման հաստատությունների՝ դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների առաքելությունն է կրթել և շարունակաբար վերապատրաստել գործող դիվանագետներին՝ թվային դիվանագիտության իրագործման նպատակով:
Ողջունելի է Հայաստանի դիվանագիտական դպրոցի այս նախաձեռնությունը՝ շուրջ 25 երկրներից թվային դիվանագիտության ոլորտի առաջատար փորձագետների հրավիրելու Երևան` քննարկելու թվային դիվանագիտության և դրա զարգացման հետ կապված հարցերը:
Գնահատելի է, որ այս համաժողովի անցկացմանը իր աջակցությունն է բերել Եվրոպական միությունը, ինչպես նաև այն, որ ԵՄ-ն ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ստեղծման օրվանից օժանդակություն է ցուցաբերում նրան», — նշեց արտգործնախարար Նալբանդյանը։
«Այս համաժողովը վկայում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը և նրա գործընկերներն ընտրել են մի թեմա, որը դիվանագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառում ներգրավված մեզնից շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Վստահ եմ, որ հետաքրքիր քննարկումներ կանցկացնեք, ինչը հնարավորություն կտա առավել հարստացնելու մեր գիտելիքները թվային դիվանագիտության ոլորտում:
Իսկ գիտելիքն, իհարկե, ուժ է, և մենք հետամուտ ենք ավելի մեծ ուժի ձեռքբերման, նրանց կողմից, ովքեր աշխատում են հանուն ժողովուրդների բարեկամության և խաղաղության», — ասաց Էդվարդ Նալբանդյանը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.