Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքական Akşam թերթում հոդված է հրապարակել՝ պարզաբանելով ինչու է հեռացել վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ պաշտոնից նա հեռացավ անցյալ շաբաթ՝ 1915-ի հայերի կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց հետո: Մահչուփյանը գրում է, որ թոշակի է անցել, որովհետև մարտի 9-ին լրացել է իր 65 տարին, և ինքն այժմ «կամավոր է աշխատում կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»:
Հոդվածում Մահչուփյանը նշում է երեք հիմնական պատճառ, թե ինչու էր ընդունել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկը՝ զբաղեցնելու նրա խորհրդականի պաշտոնը:
Առաջին պատճառն այն էր, որ որպես մտավորական՝ ինքը մշտապես ձգտել է հնարավորինս ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա:
Երկրորդ պատճառը՝ մշտապես օժանդակել իսլամամետ կուսակցություններին, այդ թվում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) քաղաքական ուղեգծին և հետևել Թուրքիայի պահպանողական այդ հատվածի գաղափարական փոփոխություններին: Ըստ Մահչուփյանի՝ միայն իսլամական հատվածի ժողովրդավարացմամբ է հնարավոր ժողովրդավարություն հաստատել Թուրքիայում, ուստի ինքը չի վարանել իր նպաստը բերելու այդ գործընթացին:
Երրրոդ պատճառը, ըստ Մահչուփյանի, պայմանավորված է Դավութօղլուի անձով. «Առաջարկությունը մեծ գոհունակությամբ ընդունեցի, որովհետև ստացել էի քաղաքական այնպիսի գործչից, որին շատ եմ հարգում և սիրում, որի անկեղծությանը, խելքին ու բարի կամքին հավատում եմ: Այդ պատճառով առաջարկն ընդունեցի առանց մտածելու»:
Մահչուփյանն այնուհետ խոսում է այն մասին, թե ինչքանով է իր տեսակետը Դավութօղլուինը և հակառակը. «Ես ընդամենը բազմաթիվ խորհրդականներից մեկն եմ: Բնական է՝ խորհրդականները տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեն, և վարչապետն է որոշում, թե դրանցից որն է կարևորելու: Նա է քաղաքական գործիչը, նրա վրա է պատասխանատվությունը, ոչ թե՝ մեզ: Չի կարելի վարչապետի յուրաքանչյուր միտք ամբողջությամբ մեզ վերագրել, ո՛չ էլ մեր մտքերը՝ նրան: Այն, ինչ ես եմ ասում, բնականաբար, ամբողջովին իմ մտքերն են, և ավելի քան տրամաբանական է՝ իմ և կառավարության պաշտոնական դիրքորոշման միջև երբեմն պետք է սահմանազատում դնել»:
Սահմանազատումը, ըստ Մահչուփյանի, վերաբերում է նաև «ցեղասպանություն» բառի օգտագործմանը. «Ինձ համար «ցեղասպանություն» եզրը երբեք կարևոր չի եղել, ինչը մշտապես հարուցել է հայկական Սփյուռքի զայրույթը»:
Հոդվածում Մահչուփյանը քննադատում է Սփյուռքին, որը վարչապետի խորհրդականի պաշտոնում իր նշանակումը համարել է որպես «սոսկ մարտավարական քայլ»:
Ցեղասպանության վերաբերյալ Մահչուփյանի հայտարարությունից հետո պնդումներ եղան, թե նա Թուրքիային ճանաչման կոչ է անում: Սա փարատելու համար նա գրում է. «Եթե վարչապետը Ցեղասպանությունն ընդունել-չընդունելու վերաբերյալ խորհուրդ հարցնի…. ես վարչապետ լինեի, չէի ճանաչի Ցեղասպանությունը, վարչապետը նախևառաջ պատասխանատու է իր քաղաքացիների բարօրության և շահի համար և նրանց չպիտի խցկի անհայտության թունելը»:
Ըստ Մահչուփյանի՝ իրեն օգտագործում են ԱԶԿ-ին և անձամբ Դավութօղլուին հարվածելու համար: Մահչուփյանը դա կապում է Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրությունների հետ:
Մահչուփյանն ակնարկում է, որ իրեն չեն ազատել գործից, և որ վարչապետի խորհրդականի պաշտոնը լքելը որևէ կերպ կապված չէ «ցեղասպանություն» եզրն օգտագործելու հետ: «Այդ ընթացքում ծննդյանս օրը՝ մարտի 9-ը, անցավ, և 65 տարիս լրանալուն պես ինքնաբերաբար թոշակառու դարձա: Թոշակառու դառնալու մասին վարչապետն ինձնից է իմացել: Այդ պահից սկսած՝ կամավոր աշխատում եմ կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»:
«Ինձ համար կարևորն այն է, որ այս պատմական պահին ԱԶԿ-ն, վարչապետի և նախագահի հետ միասին, հաջողություն գրանցի»,- հոդվածը եզրափակում է Մահչուփյանը:
civilnet.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.