Ժամանակին Նարեկ Սարգսյանը ոչնչացնում էր Երևանի կենտրոնը, կտրել էր տալիս այգիները, հող էր բաժանում տարբեր փողատերերի, մեր քաղաքի հնագույն վայրերը բաժանում էր ֆրանսիացիներին, իտալացիներին, որոնք շենքեր և հյուրանոցներ էին սարքում երևանցիների սիրած վայրերում: Հիմա նա աղճատում է իր իսկ հեղինակած պողոտան: Այս գարշելի շինությունը, որն օրերս հայտնվել է Հյուսիսային պողոտայի ամենասկզբում և խաթարում է այս եվրոզբոսավայրի ողջ տեսքը, կառուցվում է Երևանի գլխավոր ճարտարապետի թողտվությամբ: Սա վերելակ է, որը կառուցվում է Հյուսիսային պողոտա 4 շենքի տակ իջնելու համար: Շինարարները քանդել են շենքի երկաթբետոնյա կոնստրուկցիան, կտրել են հիմքը, կտրել են բազկի հաստության արմատուրան և նկուղ են սարքել, որն էլ հիմա փորձում են ապահովել անհատական վերելակով: Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի հետևում ժամանակին պաշտոնական ուշադրության կիզակետում գտնվող Հյուսիսային պողոտայի այլանդակման այս գործընթացին:
Հարևանությամբ գտնվող «Սակվոյաժ» խանութի աշխատակիցները երեկ մեզ վստահեցնում էին, որ այս նկուղում «Սակվոյաժը» ևս մի խանութ է բացելու, և որ վերելակը կառուցվում է մարդասիրական մղումներով, «Սակվոյաժի» հաշմանդամ հաճախորդներին սպասարկելու համար: «Մենք ընդամենը տարածքի վարձակալ ենք, իսկ վերելակի և խանութի շինարարությունն իրականացնում է տարածքի տերը: Ինքն ունի քաղաքապետարանից թույլտվություններ, բայց հիմա Հայաստանում չի, իսկ մենք կապ չունենք շինարարության հետ»,- ասացին մեզ «Սակվոյաժում»: Թիվ 4 շենքի բնակիչները, սակայն, վստահեցնում են, որ գետնի տակ լինելու է ոչ թե խանութ, այլ գիշերային ակումբ: «Նրանք խարդախ փաստաթուղթ են ստեղծել, որ իբրև թե վերելակը պետք է հաշմանդամներին՝ Հյուսիսային պողոտայում, «Տաշիրի» մոտ կառուցվող փարկինգ իջնելու համար: Բայց իրականում այդտեղից ծակել են, որպեսզի ապահովեն ստորգետնյա սրճարան իջնելու հնարավորությունը: Քաղաքապետարանի որոշման մեջ վերացական բան է գրված՝ «6-րդ շենքի հարակից տարածք»: Սա չի կարող լինել մեր շենքը, որն ունի հստակ հասցե՝ 4-րդ շենք»,- ասում է շենքի բնակիչ Գագիկ Մկրտչյանը: Այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ գործը գտնվում է դատարանում:
Հայցվորը Հյուսիսային պողոտայի 4-րդ շենքի համատիրությունն է: «Լիֆտի կառուցման թույլտվությունը տված է 6-րդ շենքի հարակից տարածքում, բայց լիֆտը տեղադրված է 4-րդ շենքի տակ: Այդ շենքը քաղաքապետարանի ենթակայության շենք չէ, այլ սեփական շենք է, ամբողջովին 15 բնակիչների սեփականությունն է: Քաղաքապետարանը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասում են նրանք: Երեկ շինարարները գնացել են իրենց աշխատանքը կատարելու և տեսել են, որ շենքի բնակիչները վերացրել են նրանց փորած նկուղը. այնտեղ մի քանի մեքենա հող են լցրել: Շինարարները դիմել են ոստիկանություն:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հողը լցնող բանվորներին: «Բանվորներին են բռնել, ասում են՝ ինչո՞ւ եք հող լցրել. փոխանակ մեզ կանչեն հարցնեն, բանվորին են բռնել»,- երեկ գանգատվում էին բնակիչները, խոստանալով, որ եթե կրկին նկուղն առաջանա, իրենք բետոն կթափեն իրենց շենքի տակ, բայց վերելակ այստեղ չի լինի:
ՀԳ. Մենք պարզեցինք, որ «Սակվոյաժ» խանութի և ապագա ստորգետնյա օբյեկտի տերը բիզնեսմեն Վիգեն Պողոսյանն է, որը Հայաստանում չէ, և որի հետ բնակիչներին մինչ օրս խոսել չի հաջողվել: Իսկ քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքների ցանկում նորակառույց այս վերելակի հասցեն կեղծված է: Այն նշված է ոչ թե իրական հասցեով՝ Հյուսիսային պողոտա 4, այլ կեղծ՝ Հյուսիսային պողոտա 6:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.