2014 թվականին Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) փորձագետները ՔԿՀ-ներ այցելությունների ընթացքում ականատես են եղել որոշ խցերում աղտոտվածության, ծայրահեղ վատ սանիտարահիգիենիկ պայմանների:
Այս մասին ասված է ՄԻՊ տարեկան զեկույցում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք ազատազրկվածներ բողոքել են խցերում առկա միջատներից, որոնք խայթում են իրենց ձեռքերն ու ոտքերը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում դեռևս չկան երկարատև տեսակցության սենյակներ, և ըստ Արդարադատության նախարարության, նշված խնդիրը չի ստանում իր լուծումը շենքային պայմանների պատճառով: Ոչ բավարար շենքային պայմանների պատճառով որոշ խցերում զուգարաններն առանձնացված չեն:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է՝ 154, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցի պահին այնտեղ փաստացի գտնվել է 214 ազատազրկված, «Կոշ» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 640, սակայն այցի պահին փաստացի գտնվել է 739 ազատազրկված, «Սևան» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 548, մինչդեռ՝ այցի պահին այնտեղ փաստացի գտնվել է 593 ազատազրկված անձ, «Հրազդան» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 215, սակայն այցի պահին փաստացի գտնվել է 237 ազատազրկված:
Բացի դրանից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում այցի պահին պահվել է 18 ազատազրկված անձ, չնայած խցում տեղադրված է եղել ընդամենը 12 մահճակալ:
2014 թվականի ընթացքում գրանցվել են սննդամթերքի որակի, պահման պայմանների, տրամադրման կարգի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության պահանջի տարբեր խախտումներ: Զեկույցի համաձայն, «Կոշ» ՔԿՀ-ում ճաշը նախապատրաստվել է 470 անձի համար, սակայն պահեստից դուրս է գրվել 739 անձի համար նախատեսված սննդամթերք: Բացի այդ՝ պահպանված սննդի օրինակների վրա ժամկետ նշված չի եղել, սննդամթերքի պահման սառնարանային սենյակներում ոչ միշտ են պահպանվել սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմանները:
Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կատարած այցի ժամանակ սննդի համտեսման և որակի վերահսկման մատյանում նախապես ստորագրված է եղել ճաշի և ընթրիքի համար, որոնք դեռ պատրաստված չեն եղել: Սննդամթերքի պահպանման կամ պատրաստման նկատմամբ ոչ լիարժեք վերահսկողության արդյունքում, 2014 թվականի մայիսին «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրվել էր թունավորման դեպք, որի կապակցությամբ Նախարարության կողմից իրականացվել է ծառայողական քննություն:
Պաշտպանի աշխատակները բացահայտնենաև դատապարտյաների զբոսնքի իրավունքի խախտմադեպքեր: Օրինակմյներում արձանագրված է եղել, որիաժամանակ մեծ թվով ազատազրկվածներ հրաժարվել են զբոսանքից, բայց գրառման դիմաց բացակայել են նրանց ստորագրությունները: Մի շարք դեպքերում չեն նշվել նաև զբոսանքից հրաժարված անձանց տվյալները:
«Փաստինֆո»
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.