ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Կոջոյանի կիսանդրին գողացած անձի ինքնությունը, ով, ձեռք բերված ապացույցների համաձայն, միաժամանակ փորձել է գողանալ նաեւ Արա Սարգսյանի կիսանդրին։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Աղանիկյանը 2015 հունվարի սկզբներին գնացել է Երևան քաղաքի Պուշկինի փողոց, իր հետ նախապես վերցրած մետաղյա առարկայով՝ Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին անջատել է պատվանդանից եւ տեղավորել պարկի մեջ՜ ապա փորձել է պոկել նաեւ Ա.Սարգսյանի բրոնզե կիսանդրին։ Նկատելով մոտեցող մարդկանց՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ, վերցնելով միայն Հ.Կոջոյանի կիսանդրին, հեռացել է։
Քրեական գործով նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի բրոնզե քանդակի եւ պատվանդանի վրա առկա են հետքեր եւ վնասվածքներ, որոնք մեխանիկական բնույթի են եւ կարող են առաջանալ օտար, պինդ մարմնի ներգործության արդյունքում։
Նախաքննությամբ պարզվել է նույն անձի կողմից նախկինում կատարված գողության մեկ այլ դրվագ եւս. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նա 2014 թվականի գարնանը Երեւանի մի բնակչի խորդանոցից հափշտակել է միկրոսխեմաներ եւ գունավոր մետաղներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Աղանիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.