Հարցազրույց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ
— Պարոն քաղաքապետ ,մեկ տարի անցավ մեր նախորդ զրույցից, այդ ժամանակ Դուք նոր էիք ընտրվել, ես կցանկանայի սկզբում խոսել Գլենդելի այս մեկ տարվա ընթացքում եղած ու լուծված խնդիրների մասին:
— Քաղաքի խնդիրները հիմնականում չեն փոխվել, քանի որ մեր խնդիրները էսպես ֆունդամենտալ անցողիկ խնդիրներ չեն:
— Ի՞նչ հասցրեցիք անել այս մեկ տարվա մեջ:
— Դե կարող եմ թվել որոշ բաներ, բայց դե իհարկե դժվար է այս մեկ տարվա մեջ շատ մեծ ձեռքբերումներ ունենալ, իհարկե որոշ փոփոխություններ կան: Ուրեմն, նախ նշեմ, որ վերջին տարվա ընթացքում ցածր եկամուտներ ունեցողների համար Վաշինգտոնից ֆինանսավորում ստացանք 165 նոր բնակարանի համար: Դա հսկայական թիվ է, երբ հավելյալ 165 բնակարան, մեկ տարվա մեջ, դա իսկապես հսկայական թիվ է և ծրագիրը արդեն իրագործեցինք: Հիմա տեսնենք՝ մյուս տարի կստանանք Վաշինգտոնից ավելացումներ, թե՞ կրճատումներ: Դա արվեց այն պատճառով, որ ես շատ կենտրոնացել էի այդ հարցի վրա, գիտեի, որ քաղաքում նման խնդիր կա, ցածր եկամուտ ունեցողների համար էժան բնակարանի խնդիր կա:
Երկրորդ փոփոխությունը. Ես ստեղծեցի մի նոր ծրագիր, դա կոչվում է «Քաղաքային խորհուրդը ձեր թաղամասում», ասեցի՝ բավական է, որ մենք մեր ժողովները անցկացնենք քաղխորհրդի պալատում, ասեցի՝ եկեք գնանք թաղամաս առ թաղամաս, 2 ամիսը մեկ քաղխորհրդի ժողովները էնտեղ անենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա իսկական դեմոկրատիա է՝ մենք ենք գնում իրենց մոտ, ոչ թե իրենք են գալիս մեզ մոտ, որովհետև կան մարդիկ ովքեր նույնիսկ այս շենքը չեն ուզում մտնել, շենքը առնչվում է ուժի հետ, հետևաբար էսպես ասած վախեցնող ֆակտր կա, դա վերացնում ենք մենք: Գնում ենք իրենց թաղամաս ու իրենց խնդիրների մասին էնտեղ ենք զրուցում:
Ուրեմն անցած տարի ևս կենտրոնացած մնացինք երթևեկության և հետնիոտների ապահովության խնդրի վրա, որովհետև մենք նման լուրջ խնդիր ունենք, նշեմ, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարի, բայց խոստովանեմ, որ այդ թվերը էսպես ասած՝ ստաբիլ չեն, դրանք բարձրանում — իջնում են, չգիտենք ինչ թվեր սպասել մի քանի ամսվա ընթացքում, բայց այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակում ենք աշխատել:
Տնտեսական աճը քաղաքում շարունակվում է, մենք այս տարվա վերջ կունենանք ավելցուկ:
— Հայաստանից արտագաղթը շա՞տ է
— Անկասկած, արտագաղթը շատ մեծ թիվ է կազմում, շատ մեծ, հիմա նայում եմ շատը երիտասարդներ են գալիս, հոսքը անկասկած շատ մեծ է:
—Մոտավոր թվերը կա՞ն:
— Չէ, դրանք լինում են տասը տարին մեկ, քանի որ տասը տարին մեկ ենք Ամերիկայում մարդահամար անում… ըստ պաշտոնական տվյալների մեր բնակչության 198.000ից 39.9 տոկոսը հայ են: Բնականաբար այդ տոկոսը իրականությանը չի համապատասխանում, քանի- որ մենք ունենք մեծ քանակությամբ ապօրինի ներգաղթյալներ, մեր քաղաքի «Սիթի քլոռկը»՝ ում պատասխանատությունն է հետևել նման բաների, համարում է, որ մոտ 5 տոկոսի բալանս կա…
— Իս՞կ ձեզ մոտ խնդիրներ չեն առաջացնում անօրինական ապրող հայերը:
— Ոչ, ինչ խնդիր նրանք կարող են առաջացնել, ԱՄՆ ում 10 մլն-ից ավել անօրինական բնակիչ կա այս պահին, հետևաբար 10.000, 20.000 կամ 30.000 հայի բնակվելը որևէ եղանակ չի փոխում, իսկ հայերին վերաբերող թիվը մոտ 88 – 87հազարի մասին է հենց Գլենդել քաղաքում, դա ըստ 2010 թվականի տվյալների, իսկ հիմա ճիշտ եք ասում, 2010 -ից հետո շատ ավելի մեծ է հոսքը, և Հայաստանից, և Իրանից, և Սիրիայից, նույնիսկ Լիբանանից: Ասեմ՝ Իրանից մեծ հոսք սկսվեց հենց Իրանի սանկցիաների պատճառով, այնպես, որ նոր արյուն է գալիս անընդհատ, համայնքը թարմանում է, բայց միևնույն ժամանակ արտահոսք էլ կա, որովհետև մարդիկ Գլենդելը համարում են թանկ քաղաք, դժվարանում են ապրել, և նախընտրում են տեղափոխվել ավելի մատչելի թաղամասեր Լոս Անջելսում:
-Իսկ կոնկրետ հայանպաստ ծրագրեր կա՞ն քաղաքում:
— Հայանպաստ, մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, գիտեք ինչո՞ւ, որովհետև Գլենդել քաղաքը ծառայում է իր բոլոր բնակիչներին, այն բոլոր ծրագրերը, որ լինում են գլենդելանպաստ ուրեմն նաև հայանպաստ են, իսկ եթե խոսքը գնում է ինչ որ ազգային ծրագրերի մասին, դա մեր ֆունկցիայի մեջ չի մտնում, ես կարող եմ որպես անհատ մասնակցել այդ ամենին….
Այս պահին մի հետաքրքիր բան է տեղի ունենում, մեր հարևան քաղաքում, ոչ մեզ անմիջական հարևան՝ Քառսռ սիթիում, քաղաքապետի հովանավորչությամբ սկսում են գծագրել Մուստաֆա Քեմալ աթաթուրքի արձանը: Այս մարդը՝ իհարկե հետևել ենք և իմացել ենք, որ մոտ 10.000 դոլարի նվիրատվություն է ստացել իր նախընտրական կոմպանիայի ժամանակ, թուրք անձնավորություններից և ընկերներից և հիմա իրենց քաղաքային խորհրդի նիստն է: Այնպես, որ շատ թեժ նիստ է լինելու:
-Կարող՞ եք ներկա լինել:
— Իհարկե, ներկա ենք լինելու, որ ասենք՝ կկանխենք, մի քիչ մեղմ է հնչելու:
— Իսկ ապրիլի 24-ի վերաբերյալ ծրագրերի մասին ինչ կասեք:
— Ապրիլի 24-ի ծրագրերի մասին ասեմ, որ ունենք մարդ, որը զբաղվում է դրանով, մենք էլ իհարկե մեր կորդինացնող անձն ունենք այդ ամենում, այս տարի կա նաև ընդանուր մարմին, համայնքային՝ համագաղութային…
-Իսկ կոնկրետ քաղաքը՞:
— Մենք, այսպես ասած, կունենանք ծրագրերի մի ամբողջ փաթեթ: Ողջ ապրիլ ամսվա ընթացքում, երևի թե՝ ամեն օր կունենանք ինչ որ բան, լինելու է ծրագիր տարբեր տարիքի մարդկանց համար:
Ասեմ, որ ես 100-ամյա տարելիցին այդքան ցավագին չեմ մոտենում, որովհետև ասենք՝ անցավ 100-ը, ի՞նչ, ուրեմն վե՞րջ: Մյուս օրվանից կսկսվի 101րդ տարվա առաջին օրը, ինձ համար ոչինչ չի փոխվում:
-Իսկ Հայաստանի հետ որևէ կապ կա՞ Ձեր նախաձեռնությունների վերաբերյալ:
— Ոչ, ոչ մի: Ավելացնեմ, որ Գլենդելը միակն է ողջ Ամերիկայում, որ քաղաքի հովանավորությամբ, պետականորեն 2002 թվականից ամեն տարի նշում է Մեծ Եղեռնի տարելիցը:
Ռուզան Ավոյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.