Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի երկարամյա տեղակալ Աշոտ Մարկոսյանը, որը սովորաբար զգուշավոր է և աշխատում է, որ իր անունը ոչ մի տեղ չշոշափվի, օրերս իր կամքին հակառակ հայտնվել է երկիմաստ վիճակում: Աշոտ Մարկոսյանի անունը հիշեցին ԱԺ-ում, երբ քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը, փորձելով հիմնավորել, որ ՏՄՊՊՀ-ն թերացել է ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում, հղում է կատարել Աշոտ Մարկոսյանի վրա՝ տվյալներ է մեջբերել Մարկոսյանի և նրա համահեղինակ, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» գրքից:
Ըստ Աշոտ Մարկոսյանի թվերի, ՀՀ շուկաների 39%-ի դեպքում մեկ սուբյեկտ է ներկրում, 32%-ի դեպքում՝ երկու, 26 տոկոսում՝ երեք սուբյեկտ, և միայն վերջին 3-4%-ի դեպքում է, որ չորս կամ ավելի սուբյեկտներ են ապրանք ներկրում: Այս թվերը վկայում են, որ Հայաստանի արտաքին առևտուրը մոնոպոլիզացված է, և մրցակցությունը շատ ցածր մակարդակի է: Տեղեկացված և հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ երեկ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հրավիրել են նախագահական՝ զրույցի: Ասում են, որ մինչև նախագահական մտնելը գիտնականը շատ լավ տրամադրություն է ունեցել, սակայն դուրս գալիս շփոթված է եղել և, ակնհայտորեն՝ անտրամադիր:
Չի բացառվում, որ նախագահականում դժգոհություն են հայտնել նրա հետազոտությունների արդյունքների առիթով, որոնք, փաստորեն, հակասում են ՀՀ տնտեսական մրցակցության վիճակի վերաբերյալ պաշտոնական տեսակետներին: ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, համամիտ չէ, որ Հայաստանում մրցակցություն չկա, և այս մասին հիշյալ քննարկման ժամանակ հիշեց Նիկոլ Փաշինյանը, մտաբերելով, որ նա Պրահայում, պատասխանելով սփյուռքահայերի հարցին, թե ինչու է ՀՀ-ում մեկ անձ շաքար ներկրում, ասել է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգո՞վ շաքար ներկրեն»:
Ճշտելու համար, թե ինչ զրույց է տեղի ունեցել նախագահականում, կապվեցինք Աշոտ Մարկոսյանի հետ: Նա ասաց, որ իրեն ոչ մի տեղ չեն կանչել, առավել ևս՝ հանդիմանել: «Ես ինչ որ կա, այն եմ գրել»: Աշոտ Մարկոսյանը մեկ շաբաթ առաջ է տպագրել իր աշխատությունը և առայժմ մի քանի օրինակ է միայն բաժանել իր ընկերական շրջապատում: Ընդգրկման առումով սա Հայաստանի տնտեսության վերաբերյալ եզակի հետազոտություն է:
Սյուզան Սիմոնյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.