ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունը վերջին ամիսներին շրջանառվում է ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործերում: Մի գործի մասին գերգաղտնի այս գերատեսչությունը բարեհաճեց հանրությանը տեղեկացնել շուրջ մեկ տարվա քննությունից հետո: Տարածված հաղորդագրությունը «կոդավորված» լեզվով է գրված, այնպես, որ ոչ ոք չհասկանա, որ սա հենց Միրզոյան Անդրանիկի անվան հետ կապվող գործն է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերհետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ, Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը: «Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ. Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորություններն անտեսելու և դրանք չարձանագրելու դիմաց պահանջել և Ռ. Ա.-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար կաշառք»:
Եվ 40 հազար դոլար Հովսեփյանն ստացել է Ռ. Ա.-ից մեկ տարի անց: Ի՞նչ փուլում է այս գործը: Մեր տեղեկություններով, գործարար Ռուզան Աբրահամյանը եղել է Անդրանիկ Միրզոյանի մտերիմը, և Ռուզաննայի անունով Միրզոյանը «Տապիռո» անունով ընկերություն է գրանցել, ներկայում՝ սնանկ: Հետագայում, երբ ֆիրմայի գործերը վատացել են, Միրզոյանը Ռուզաննա Աբրահամյանին մենակ է թողել: Արդյոք գործը, որի մասին հաղորդագրություն է տարածվել, վերաբերո՞ւմ է Անդրանիկ Միրզոյանին, և ճի՞շտ է, որ Ռուզաննա Աբրահամյանի մասով գործը կարճվել է: Այս հարցերին ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Իսկ մեր հաղորդագրության մեջ կա՞ր Անդրանիկ Միրզոյանի անունը»: Իսկ քիչ անց նա հայտնեց, որ կարճման որոշում չկա, և քննությունը շարունակվում է: Սա այն գործն է, որի շրջանակներում անցյալ տարվա դեկտեմբերին ՀՔԾ նախկին պետի տանը խուզարկություն եղավ: Այն ժամանակ ՀՔԾ պետը կցկտուր պարզաբանում տվեց լրագրողներին առ այն, որ իր տան խուզարկությունը կատարվել է իր հարբեցող և խարդախ սանիկի զրպարտչական ցուցմունքների հիման վրա:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Անդրանիկ Միրզոյանի սանիկի անունով ևս ընկերություն էր գրանցված, որի տանիքը նույն ինքը՝ Միրզոյանն էր: Անդրանիկ Միրզոյանի անունը կապվում է նաև մի հին պատմության հետ, որի մասին բոլորը մոռացել են, և որը հայտնի է որպես թղթի գործ: 2006 թվականին Նուբարաշենի բերդում կախվելու միջոցով ինքնասպան եղավ Նիկոլայ Ստեփանյանը, ով, իբր, թուղթ էր վաճառել հանրապետությունում հայտնի որոշ պաշտոնյաների տանիքի ներքո և հափշտակություններ կատարել: Նիկոլայ Ստեփանյանը հրաժարվեց ցուցմունքներ տալ նախաքննության մարմնին, որը ՀՔԾ-ն էր: Հետագայում նա կանչվեց դատախազություն և հանկարծ չպարզված ու խիստ կասկածելի հանգամանքներում մահացավ կալանավայրում: Մեր տեղեկություններով, այն ձեռնարկությունը, որն «աշխատում էր» Նիկոլայ Ստեփանյանի անվան տակ, ևս առնչվում է Անդրանիկ Միրզոյանի հետ: Երեկ մենք փորձեցինք նրանից անձամբ մեկնաբանություններ ստանալ և մեր տեղեկությունները հղկելու և ճշտելու, գուցե նաև հերքելու հնարավորություն, սակայն նա իր բջջայինը տվել էր վարորդին, ով էլ քաղաքավարի ձևով «ցրում» էր շեֆին զանգահարող լրագրողներին:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.