Երեկ՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան- Մայակովսկի ավտոճանապարհին՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Համազասպ Մեհրաբյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 TՕ 741 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հարմանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի բժշկական կենտրոնի դի տեղափոխող բրիգադի ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
***
21/03/2015 09:30
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը քննիչ Ա. Բալոյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Անահիտ Սերոբյանը:
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.