Եվ այսպես, դատաձգաբանական փորձաքննությունն ասում է, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության ժամանակ օգտագործվել է մեկ հրազեն, որը ամրակցված է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի գինծառայող Վալերի Պերմյակովին: Ինչպե՞ս վերաբերվել այս եզրակացությանը: Մինչ վերաբերմունք արտահայտելը նախ հարկավոր է սպասել, որ փորձագետի եզրակացությունը մանրամասնորեն ուսումնասիրեն և իրենց կարծիքն ասեն Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները, ովքեր պրոֆեսիոնալ փաստաբաններ և իրավաբաններ են և ովքեր իրավունք ունեն փաստաթղթին ծանոթանալ ամբողջությամբ և դրա վերաբերյալ արտահայտել կարծիք, հանդես գալ բողոքարկումներով և այդպես շարունակ:
Այս պահին արձանագրենք միայն, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամից վեցը սպանվել են հրազենի, ըստ փորձաքննության միևնույն հրազենի գործադրմամբ: Եվ միայն վեցամսյա Սերյոժա Ավետիսյանն է կտրող-ծակող առարկայով սպանվել:
Փաստը, որ Ավետիսյանների սպանության ժամանակ միայն մեկ զենք է կիրառվել, ամբողջությամբ չի պատասխանում նախկինում բարձրացված հարցերին և ընդհակառակը մի շարք հարցեր ավելի է ահագնացնում: Մասնավորապես այդ ինչպե՞ս է պատահել, որ Կալաշնիկովի ավտոմատի 28 կրակոցից ոչ միայն հարևանները չեն արթնացել, այլև Ավետիսյաններն են, փաստացի, մնացել իրենց սենյակներում: Իսկ որ սպանության օրը Ավետիսյանների տանը 28 կրակոց է հնչել, հիմնավորվում է այն փաստով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 28 պարկուճ:
Ու եթե միայն մեկ զենքի գործադրման փաստը կարող է խոսել այն մասին, որ Պերմյակովը միայնակ է գործել, Ավետիսյանների ընտանիքի անդամների իրենց ննջարաններում մնալու փաստը կարող է դառնալ հակառակի հիմնավորում: Միգուցե այլ մարդիկ, այլ զենքերի սպառնալիքո՞վ են նրանց պահել իրենց տեղերում: Կամ գուցե դանակը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի գլխին պահելո՞վ: Իսկապես մի քիչ դժվար է հավատալ, որ Պերմյակովը գործել է այդպիսի հմտությամբ, վստահությամբ պրոֆեսիոնալ քիլլերի պես:
Հայկական Ժամանակ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.