Ինչպես երեկ տեղեկացրել էինք Ջերմուկի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է: Գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են: Երկրորդ, երրորդ հերթափոխով աշխատողները նույնպես կրճատվել են: Գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:
Մեր տեղեկություններով՝ այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ–ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում, չնայած Արսենյանը վաղուց արդեն տիրում է նաև մայր գործարանին, որը խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին խլվեց ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից:
Մայր գործարանի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք գործարան: Ընդունարանից գործադիր տնօրեն Էմին Բաբայանի հետ չմիացրեցին՝ պատճառաբանելով, թե նա տեղում չէ: Փոխարենը զրուցեցինք հաշվապահի հետ, ով, ըստ էության, ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունները: «Աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չկան, ժամանակին վճարվում են, բայց որոշակի պրոցեսներ են գնում, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն», — ասաց հաշվապահ Արթուր Ամիրջանյանը:
Մեր հարցին՝ ի՛նչ պրոցեսներ են, արդյո՞ք գործարանները միավորվում են, հաշվապահն արձագանքեց. «Դե նույնն էլ մենք ենք լսել, բայց հիմա գործարանը, իրավաբանորեն որպես մայր գործարան, դեռ աշխատում է, իսկ թե հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել», -ասաց հաշվապահը՝ հավելելով, որ սեփականատերերի փոփոխություն չի եղել:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.