Հունվարին իրականություն դարձան մեր տնտեսության համար կանխատեսվող վատթարագույն սցենարները: Արդյունաբերության, մանրածախ առևտրաշրջանառության մեջ, արտաքին առևտրում, ինչպես նաեւ դրամական փոխանցումների հոսքում անցյալ տարվա բացասական միտումները հստակորեն արտահայտվեցին նոր տարվա առաջին ամսվա ընթացքում: Նախ նշենք, որ «փոխանցումներ» եզրույթով բնորոշվում են բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացվող, ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումները:
«Ռուսական» դրամական փոխանցումների անկումը սկսվեց անցյալ տարի և շարունակվեց ընթացիկ տարվա հունվարին: Տարվա առաջին ամսվա ընթացքում փոխանցումների թիվը տարեկան կտրվածքով կրճատվեց նաև այլ երկրների մասով՝ բացի ԱՄՆ-ից, Չինաստանից և Թուրքիայից: ԱՄՆ-ի մասով փոխանցումների աճը մեկ տարվա ընթացքում կազմեց 1.4 մլն դոլար, Չինաստանի և Թուրքիայի մասով՝ զուտ խորհրդանշական, համապատասխանաբար, 2 հազար և 31 հազար դոլար:
Բայց, ընդհանուր առմամբ, փոխանցումների գծով հսկայական անկում գրանցվեց (գրեթե 45.4 մլն դոլարի)՝ պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ (43.5 մլն դոլարի կրճատմամբ): Դա պայմանավորված է ինչպես մեր հյուսիսային հարեւանի տնտեսական ճգնաժամով, այնպես էլ մի քանի տասնյակ հազար աշխատանքային միգրանտների մուտքը երկիր արգելելու հանգամանքով:
Հունվարին վերջին տարիների ընթացքում հազվագյուտ դեպք արձանագրվեց. մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվեց 2.6%-ով: Ըստ էության, դա նշանակում է բազմաթիվ ընտանիքների եկամուտների բացարձակ կրճատում, որոնց համար դրամական փոխանցումներն ընտանեկան բյուջեի կարեւորագույն մասն են կազմում:
Եթե նշված միտումը շարունակվի, ապա ընթացիկ տարում մեր տնտեսության դժվարին խնդիրներն ավելի կուժեղանան: Թվարկենք միայն մի քանի ոլորտներ, որոնք առավել խոցելի են աշխատանքային միգրացիայի սահմանափակման եւ դրամական փոխանցումների անկման տեսանկյունից. բնակչության զբաղվածություն եւ եկամուտներ, արժութային շուկա, ապրանքների ներմուծում: Այստեղից էլ կսկսվի շղթայական ռեակցիան՝ տարածվելով այլ ոլորտների վրա:
news.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.