Մամուլն արդեն հաստատված է համարում այն վարկածը, համաձայն որի՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների վրա կրակել է Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից «Գաստրիկ» մականունով շենգավիթցի մեկը, ով ներկայումս սպանությանը մասնակից իր ընկերների՝ Ծգլի ու Տլեի հետ փախուստի մեջ է, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Գրվեց նաև, որ սպանության դրդապատճառներից մեկն էլ եղել է այն, որ Գաստրիկը բավական լարված հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ:
«Ժամանակին» երեկ հաջողվեց պարզել, որ այդ լարվածությունը տարիների վաղեմություն ունի, որը գալիս է դեռևս 2006 թվականից, երբ օրը ցերեկով Սայաթ-Նովա փողոցում դիմահար կրակոցից սպանվեց 3-րդ մաս կոչվող թաղամասում գտնվող «Քաղցրիկ» ընկերության սեփականատեր Աշոտ Վարդանյանը՝ Քաղցրիկի Աշոտը: Դեռևս այն ժամանակ գրվեց, որ Աշոտի սպանության մեղավորը նրա հորեղբոր տղան էր՝ Գագիկ Վարդանյանը: Հորեղբորորդիներ Գագիկ և Աշոտ Վարդանյանները համատեղ բիզնես ունեին, սակայն հենց նույն բիզնեսը կիսել չկարողանալու պատճառով թշնամացել էին, և այդ թշնամանքը փոխանցվել էր նրանց որդիներին, ինչը նաև ստիպեց նրանց ավելի ուշ վրեժ լուծել միմյանցից:
Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին: Հենց այս սպանությանն էր ականատես եղել 31-ամյա Լևոն Ղուլյանը, որը ոստիկանություն էր տարվել և հարցաքննվել Ստեփանի սպանության գործի շրջանակներում, սակայն սպանությունից 3 օր անց ոստիկանության շենքի պատուհանից «ընկավ» և մահացավ:
Վրեժխնդրությունն այդքանով չավարտվեց: Ստեփանի սպանությանը հաջորդեց Աշոտի որդիներից մեկի սպանությունը: 2007 թվականի հուլիսի 7–ին Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվեցին 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը՝ նույն ինքը «Քաղցրիկ»-ի Արտյոմը, նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, և վարորդը՝ 43-ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմի վրա կրակել էին հենց հոր շիրմաքարի մոտ:
Նշենք, որ երկու եղբայրների հակամարտության ամբողջ ընթացքում Երրորդմասցի Լյովիկը եղել է Աշոտի ու նրա որդիների կողմնակիցը՝ համարելով, որ նրանց հորեղբորորդիները սխալ են վարվել: Իսկ բոլորիս արդեն քաջ հայտնի Գաստրիկը այդ ժամանակ էլ եղել է Գագիկ Վարդանյանի շրջապատից և այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր սպանությունների ակտիվ մասնակիցը: Ավելին՝ դեռևս այդ ժամանակ խոսվում էր, որ հենց Գաստրիկն է կրակել Քաղցրիկի Աշոտի վրա: Դեռևս այդ ժամանակ է Երրորդմասցի Լյովիկը զգուշացրել Գաստրիկին, որ նա «չի մարսի կատարածը»՝ Գագիկի շրջապատին և մարդկանց բաց տեքստով ասելով, որ ինքը Քաղցրիկի Աշոտի ու նրա որդիների կողմնակիցն է:
Ժամանակ
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.