«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ նախագահ Համլետ Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, ընկերության կառուցած էլիտարների բնակիչները սպասողական վիճակում են: Կառավարությունից խոստացել են օգնել նրանց՝ լուծելու բանկերի հետ առաջացած բարդությունները, և բնակարանների համար սեփականության վկայականներ տրամադրել: Հիշեցնենք, որ Ամիրխանյանը, պարտքերի մեջ խճճվելով, գրավադրել էր բնակարանները, և նրա մահից հետո բանկերը շենքերի բնակիչներից պահանջել են, որոնք տարիներով այդտեղ ապրում են, ազատել տները: Այն բանից հետո, երբ բնակիչների խումբը դիմեց կառավարություն և իրավապահ մարմիններին, բանկերի դիրքորոշումը մեղմացավ, դադարեցին պահանջներ ներկայացնել:
Խոսքը «Զարգացման հայկական բանկի», «Արդշինինվեստ»-ի, «Կոնվերսբանկի», «Նորվիկ կրեդիտ»-ի և այլ վարկային կազմակերպությունների մասին է: Բանկերի ներկայացուցիչները հանդիպում են բնակիչներին, փորձում բանակցել նրանց հետ, նաև վստահեցնում են, որ տեղյակ չեն եղել, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի անունից գրավադրված բնակարանները փաստացի տերեր ունեն: Այս ամենից բնակիչները եզրակացրել են, որ «վերևներից» խոսել են բանկերի հետ: Եվ բանկերը, և բնակիչներն այժմ սպասում են սնանկության գործընթացի ավարտին: Այն սկսվել էր դեռևս Համլետ Ամիրխանյանի կենդանության օրոք՝ փետրվարի 9-ին: «Մարտի 3-ին տրվել է սնանկ ճանաչելու վերաբերյալ հայտարարություն, և, օրենքի համաձայն, սահմանվել է ժամկետ՝ պահանջների ներկայացման համար, մինչև ապրիլի 2-ը,- պատմեց «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ սնանկության կառավարիչ Արման Սարգսյանը:- Հիմա պահանջների ներկայացման փուլն է: Ներկայումս չենք կարող ասել՝ պարտատերերը շատ կլինեն, թե ոչ, որովհետև պահանջներն ամեն օր ավելանում են: Այս պահի դրությամբ ունենք մոտ 30 պահանջ»:
Ըստ կառավարչի, պահանջատերերի թվում կան և կազմակերպություններ, և բնակարանատերեր, և գործողություններ են արվում ոչ միայն պարտքերի հաշվառման, այլև ակտիվների հայտնաբերման ուղղությամբ: «Թե ինչ գործողություններ, չասեմ, որովհետև դրանք լայնածավալ են, և խոսքը հասարակ կազմակերպության մասին չէ»: Ճի՞շտ են լուրերը, որ Ամիրխանյանի պարտքերն ավելի շատ են, քան նրա ունեցվածքը: Սնանկության կառավարիչը դժվարացավ պատասխանել. «Ես չէի շտապի նման հայտարարություն անել, որովհետև դրա համար պետք է շատ խորը վերլուծություններ կատարել, ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը: Ես աշխատում եմ փաստաթղթերի հետ և կարող եմ ասել, որ շատ վաղ է այս փուլում նման բան պնդել
Սյուզան Սիմոնյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.