Երեբշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո կառավարության շենքում հայտնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը: Նրա վարքից հասկանալի էր, որ Բիբինը շատ կարևոր հարցով հանդիպման է բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նկատելով, որ մեր թղթակիցը լուսանկարում է իրեն, և չցանկանալով այսպես ասած բացահայտվել Բիբինը դուրս է եկել կառավարության շենքից: Քիչ անց մեզ հայտնի դարձավ, որ Բիբինը կառավարություն է մտել շենքի ետնամուտքից լրագրողների աչքից հեռու:
Խորհրդավոր այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր թղթակիցը կապ է հաստատել նախ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի, այնուհետև «ՀԷՑ» մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ: Պողոսյանը հայտնել է, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներից: Նատալյա Սարջանյանը հանդիպման նպատակի մասին լրացուցիչ տեղեկություն է հայտնել այն ճշտելուց հետո: Սակայն երկու օրվա ընթացքում «ՀԷՑ»-ից որևէ պարզաբանում մեր թղթակցին չի տրվել: Ուշագրավն այստեղ, իհարկե, Բիբինի այցը չէ, որպես այդպիսին: Ուշագրավն այն է որ Բիբինը նախ՝ չի ուզում, որ լրագրողները իմանան իր այցի մասին, և երկրորդ նրա այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում: Ինչո՞ւ:
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում մեր էներգետիկ համակարգում առաջացած հսկայական պարտքերի մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այս տարվա սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ թվարկել էր համակարգի ձեռնարկությունների պարտքերի ցուցակը, և արդյունքում ստացվել էր, որ այդ համակարգի ընդհանուր պարտքը հասել 1600 միլիոն դպարի: էներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից է «ՀԷՑ»-ը:
Անցած տարի ՀՀ հանրային ծաոայությունները կարգավորող հանձնաժողովը 10 տոկոսով բարձրացրեց սպաոողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը այն պատճառաբանությամբ, որ է ՀԷՑ-ում գոյացել 117 միլիարդ դրամի ճեղքվածք: Սակայն դա միայն այսպես կոչված հաշվապահական ճեղքվածքն է իսկ իրականում «ՀԵՑ»-ի ընդհանուր պարտքը տարբեր ընկերությունների, մի քանի անգամ գերազանցում է այդ գումարը: Համաձայնեք, սա հիմնավոր պատճառ է որպեսզի Եվգենի Բիբինը և ՀՀ կառավարության պաշտոնյաները հույժ գաղտնի պահեն իրենց հանդիպումը:
Հայկական Ժամանակ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.