Մեդիամաքսի հարցազրույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ
— Մարտի 10-ին Նյու Յորքում Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Վարդան Գրեգորյանը հայտարարեցին «100 կյանք» նախագծի մեկնարկի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նախագծին:
— Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել նախաձեռնողներին՝ նախագծի հաջող մեկնարկի կապակցությամբ:
Ռուբեն Վարդանյանը «100 կյանք» նախագծի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական հանձնաժողովի շատ անդամներին տեղեկացրել էր դեռևս 2014 թ-ին: Պետության ղեկավարն ու հանձնաժողովի անդամները ողջունել էին այս նախաձեռնությունը:
Իմ կարծիքով, այս լայնածավալ նախագիծը, որ յուրահատուկ ձևով կապում է անցյալը, ներկան ու ապագան, այս տարի աշխարհասփյուռ հայության կողմից ձեռնարկվող ջանքերի կարևոր տարր է: Մենք ցանկանում ենք, որ նախագիծը կյանքի կոչի իր բոլոր նպատակները, իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել:
— Նախագծի շրջանակում սահմանվել է միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակը, որի համանախագահներն են Էլի Վիզելն ու Ջորջ Քլունին: Ինչպե՞ս եք գնահատում նման մակարդակի անձանց մասնակցությունը մի նախագծին, որի արմատները հանգում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:
— Աշխարհահռչակ անձանց և մարդու իրավունքների ոլորտում ճանաչված մասնագետների մասնակցությունը ժյուրիի կազմում հերթական ապացույցն է այն բանի, որ Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը միջազգային խնդիր է, և ավելի շատ մարդիկ են սկսում մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե ժամանակին հայերի ոչնչացումն արժանի կերպով դատապարտվեր: Վաղուց ակնհայտ է, որ Թուրքիայի բոլոր փորձերը՝ «տեղայնացնելու» Ցեղասպանության թեման, դատապարտված են, և այս թեման ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլև գրավում է ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց ուշադրությունը:
«Ավրորա» մրցանակի ժյուրիի համանախագահներն ու անդամները մրցանակը շնորհելու են այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք ջանքեր են գործադրում մարդկանց փրկության համար, և շատ խորհրդանշական է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ամեն տարի Երևանում` ապրիլի 24-ին: Հուսով եմ, ժամանակի ընթացքում «Ավրորա»-ն կդառնա աշխարհի ամենահեղինակավոր մարդասիրական մրցանակներից մեկը:
mediamax.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.