Հայաստանում գենդերային անհավասարությունը եւ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ մտահոգություն են ներկայացնում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` հրապարակելով 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը:
Գենդերային հավասարության խնդիրներին վերաբերող գործողությունների ծրագրերի, Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին 2013 թվականի օրենքի ընդունումը ճիշտ ուղղությամբ քայլեր են, սակայն լայնորեն տարածված գենդերային կողմնակալությունը դեռ խոչընդոտում է կանանց հնարավորությունների արդյունավետ կերպով ավելացմանը եւ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի կայացմանը: Որպես առաջնահերթություն, Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսեւորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել եւ ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային եւ քաղաքական կյանքում, ինչպես նաեւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` նեռառյալ աշխատանքային շուկայում:
Կանանց նկատմամբ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության, առկայության ընդունումը աճում է Հայաստանի հանրային քննարկումներում: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք հավասարարժեք կլինեն այդ խնդրի չափերին:
«Հայաստանում հազարավոր կանայք ամեն տարի ենթարկվում են բռնության: Այս երեւույթը հիմնականում ֆորմալ բողոքների տեսք չի ստանում պետական կառույցների անբավարար պատասխանի եւ մշակութային, հասարակական ու ընտանեկան միջավայրի պատճառով, որը միտում ունի արդարացնել եւ ընդունել կանանց նկատմամբ բռնությունը: Կարեւոր է, որ քաղաքական եւ համայնքային գործիչների ուղերձներն այս հարցում միանշանակ լինեն` կանանց նկատմամբ բռնությունը երբեք չի կարող ընդունելի լինել: Միեւնույն ժամանակ, դատական իշխանություններն ու իրավապահ ոլորտի ծառայողները պետք է վերապատրաստվեն, որպեսզի առավել լավ հայտնաբերեն, քննեն եւ քրեական հետապնդման ենթարկեն կանանց նկատամաբ բռնությանը վերաբերող գործերը` համապատասխան պատժի ենթարկելով իրավախախտներին: Այս միջոցները պետք է փոխլրացվեն ընտանեկան բռնության եւ գենդերային հավասարության մասին հանրային իրազեկությունը բարձրացնելու մշտական ջանքերով` ներառյալ դպրոցներում, ինչպես նաեւ ընդունելով կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող կոնկրետ օրենսդրություն, որը բավարար երաշխիքներ եւ պաշտպանություն կտա ընտանեկան բռնությունից տուժածներին: Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը նույնպես կարեւոր քայլ կլինի»,- ասել է նա:
Հայաստանում արդարադատության համակարգի ընթացիկ բարեփոխումները պետք է օգտագործել անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ դատական համակարգ ապահովելու արդեն երկար ժամանակ հետապնդվող նպատակին հասնելու համար: «Դատավորներն առավել լավ պաշտպանված պետք է լինեն ներքին եւ արտաքին ճնշումներից: Անհրաժեշտ է ամրապնդել նրանց ինքնակառավարումը եւ սահմանափակել Հանրապետության Նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործում: Պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ դատավորների դեմ կարգապահական վարույթների կամայական օգտագործումը կանխարգելելու համար»:
Անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատախազության դեռեւս գերիշխող դիրքին, Հանձնակատարն ընդգծում է պաշտպանության կողմի իրավունքների ապահովման կարեւորությունը, մասնավորապես դատավարության կողմերի հավասարության, մրցակցային դատավարության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքներն ապահովելու միջոցով, ինչպես նաեւ առավել ամրապնդելով իրավաբանական օգնության հասանելիությունը: Հանձնակատարը նաեւ մտահոգությամբ նկատում է որպես խափանման միջոց նախնական կալանքի հաճախ կիրառումը եւ ընդգծում, որ այն պետք է կիրառվի միայն հատուկ դեպքերում` հիմնականում նախապատվություն տալով ազատազրկման հետ չկապված այլ պատժամիջոցներին:
Հանձնակատարին նաեւ խորապես մտահոգում են իրավապահ մարմինների կողմից կատարված դաժան վերաբերմունքի մասին շարունակվող հայտարարություններն ու մարդու իրավունքների ծանր խախտումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության բացակայությունը:
«Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուծում տան այս խնդիրներին` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին համապատասխան: Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն ամրապդելը, ճնշման արդյունքում ստացված ապացույցների օգտագործման բացառումը եւ մարդու իրավունքների ծանր խախտումների` ներառյալ 2008թ. մարտի դեպքերի համար պատասխանատվություն ապահովելուն կոչված առավել վճռական քայլերը, անհապաղ իրականցվելիք միջացառումների շարքում պետք է լինեն»,- ասել է հանձնակատարը:
Ամփոփելով Հանձնակատարը խորհուրդ է տալիս բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքների խնդիրը լուծելուն ուղղված միջոցներ ձեռնարկել` ապահովելով խախտոումների համար պատասխանատվությունը եւ թափ հաղորդելով բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումներին` հասարակական կազմակերպությունների ու զոհվածների հարազատների հետ համագործակցությամբ:
news.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.