Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին Հայաստանում հանցագործությունների թվի կրճատում է արձանագրվել 2013-ի համեմատ: Եթե 2013-ին գրանցվել է 18 հազար 333 հանցագործություն, 2014-ին դրանց թիվը դարձել է 17 հազար 546: Թվում է սա լավ առիթ է շնորհավորելու կամ ծափահարելու մեր ոստիկանությանը: Բայց երբ ուսումնասիրում ենք այդ վիճակագրության բացվածքը, բավական տխուր պատկերի ականատես ենք դառնում: Պարզվում է այս նվազման առյուծի բաժինը վերաբերվում է ոչ ծանր հանցագործություններին: Իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է։ Ծանր հանցագործություններն աճել են 7.4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները մի ամբողջ 33 տոկոսով:
Եվ եթե այս տեսակետից ենք նայում հանցագործությունների թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, հասկանում ենք, որ այն նորից ու կրկին չի արտահայտում կրիմինոգեն իրավիճակի իրական պատկերը, որովհետև չի կարող այդպես պատահել, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճի, իսկ մանր ու միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազի: Սա ընդամենը ոստիկանական հին ավանդույթի արգասիք է. բազմաթիվ դեպքերում, երբ հնարավոր է չգրանցել հանցագործության դեպքը, ոստիկանությունը չի գրանցում: Իսկ նման բան- անելու հավանականությունն ավելի մեծ է, երբ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցագործությունների հետ: Այս պարագայում ծածկադմբոց անելն ավևի հեշտ է։
Իսկ հանցագործությունների թվի վիճակագրությանը կրկին անդրադառնալու առիթ տալիս է այն, ինչ այս տարի կատարվում է հանրապետությունում: Յոթակի սպանություն Գյումրիում, եռակի սպանություն Երևանում, մեծ ռազբորկա Գյումրիում, կրակոցներ Երևանում, կրակոցներ Պռոշյանում, ևս մեկ կրկնակի սպանություն Շիրակի մարզում և այլն, և այսպես շարունակ: Ու չնայած պաշտոնական վիճակագրությունը, առանձնապես ծանր հանցագործություններից բացի, մնացած հանցագործությունների գծով այս տարվա հունվարին նվազում է արձանագրել նախորդ տարվա հունվարի համեմատ, քրեածին իրավիճակը Հայաստանում սկսել է շատերին անհանգստացնել:
Հայկական Ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.