Թեև ԱԱԾ-ն չի հրապարակում Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա «տղաների» սպանության գործով երեք ձերբակալվածների անունները, քննության ուղղությունը պարզ է. այն տանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատ: Նրա թիկնապահ Մարտուն Կարապետյանը՝ «Կյաժ» մականունով, ըստ շրջող լուրերի, հիմնական կասկածյալն է: Մհեր Սեդրակյանը, ինչպես ընդունված է նման դեպքերում, հերքում է, որ դեպքերը որևէ կերպ առնչվում են իր անձին:
Իսկ իրավապահ շրջանակներում համարում են, որ գործն արդեն բացահայտված է: Տեղյակ աղբյուրները, որոնք մասնագիտության և աշխատանքի բերումով առնչվել են հանցագործ աշխարհին, պնդում են, որ Մարտուն Կարապետյանն այն ֆիգուրը չէ, որ ձեռք բարձրացներ Երրորդմասցի Լյովիկի վրա, որ նա, նկատի ունենալով Լևոն Ղազարյանի, այսպես ասած՝ կալիբրը, ուղղակի չէր համարձակվի նման բան անել, և իրավապահները, ամենայն հավանականությամբ, ճշմարտությունը մինչև վերջ մերկացնելու մտադրություն չունեն: Չնայած ի սկզբանե պարզ էր, որ մարտի 4-ին Նուբարաշենի բերդի մոտ տեղի ունեցածը մինչև վերջ բացահայտվող դեպքերից չէ: Այս օրերին հաճախ են զուգահեռներ տարվում բերդի մոտ և 10 տարի առաջ «Տեցի կռուգում»՝ Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկում հնչած կրակոցների միջև: Երկու դեպքերում էլ նույն ձեռագիրն է՝ բանդիտական խմբավորումների «ռազբորկա», փոխհրաձգություն: Երկուսն էլ առնչվում են պաշտոնյաների և օլիգարխների մերձավորներին և թիկնապահներին: Երկուսն էլ տղայական կռվից սկսվեցին: Բերդի մոտ կատարվածը «քֆուրն ու դրա հետևանքը» շարքից էր, իսկ «Տեցի կռուգինը»՝ գծատերերի միջև անհամաձայնության արդյունք: Այդ օրը սպանված Մհեր Տեր-Հարությունյանի անունը, ըստ տարածված տվյալների, 110 համարի գծին էր առնչվում: Երկու արյունալի դեպքերում էլ ավտոմատներ էին գործադրվել, և մի արսենալ զենք էր հայտնաբերվել: Նույնիսկ թվագրումն է նման՝ «Տեցի կռուգի» ռազբորկան փետրվարի 4-ին էր, իսկ Նուբարաշենինը՝ մարտի 4-ին: Զոհերին և տուժողներին հասցված բազմակի վնասվածքները երկու դեպքերում էլ վկայում են անպատժելիության մեջ վստահ լինելու մասին: Երկու դեպքում էլ դեպքի վայրի ընտրությունը պատահական չէ. բերդը հանցագործ աշխարհի դատաստանն իրագործելու ամենահարմար վայրն է, իսկ «Տեցի կռուգում» պարբերաբար ռազբորկաներ են տեղի ունենում, բերման են ենթարկվում մարդիկ, հարցեր են լուծվում, փողեր են ստանում և այլն: Փետրվարի 4-ին այստեղ երկաթուղայինների գծերի «հախուհաշիվ» էր տրվում: Կա ևս մի ընդհանրություն:
Երկու դեպքերի հետ կապված էլ անմիջապես նույն անձանց անունները շոշափվեցին՝ անմիջական գործող անձ Լյովիկ Ղազարյանի, ով «Տեցի կռուգի» գործով անցնող 10 անձանցից էր, օլիգարխներ՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև որոշ հեղինակությունների և «օրենքով գող» Պզեի, որը նշվում է Օշականցի Գևորիկին և Երրորդմասցուն հաշտեցնողների շարքում և Լյովիկի ազգականն է: Նույնիսկ խմբավորումների աշխարհագրությունն է նույնը՝ Էրեբունի և Երրորդ մաս: Համաձայն լուրերի, «Տեցի կռուգի» դեպքերն սկիզբ են առել այս երկուսի միջև տղայական կռվից, որի մասշտաբը հետագայում ընդլայնվեց: Երեք հոգի հիվանդանոց տեղափոխվեցին, որոնցից մեկը մահացավ. սա «Տեցի կռուգի» դեպքերի մասին պաշտոնական տեղեկությունն էր, բայց մամուլում արծարծվեց, որ բուժօգնություն ստանալու համար ավելի շատ մարդիկ էին հաջորդ օրերին դիմել հիվանդանոցներ, որոնց, սակայն, չէին հաշվառել: Եվ որ փոխհրաձգությունն այնքան ուժգին է եղել, որ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել, իսկ դեպքերի մասնակիցները մոտ 100 հոգի են եղել: Եվ ի՞նչ եղավ վերջին տարիների այս աննախադեպ փոխհրաձգությունից հետո: Ո՞վ և ինչպե՞ս պատժվեց:
Դեպքով երեք դատական նիստ անցկացվեց, վկաների մեծ մասը չհարցաքննվեց, պաշտպանական ճառեր չկային: 10 ամբաստանյալներից 7-ը մանր-մունր հոդվածներով նստեցին 1-2 տարի և ազատվեցին, այդ թվում՝ նաև Լևոն Ղազարյանը, որը հիմնական մեղադրյալներից էր: Մեկը, ում հարվածը մահ էր պատճառել, 5 տարվա ազատազրկման դատապարտվեց: Երկու հիմնական ամբաստանյալները, որոնք կրկնահանցագործներ էին, Կարեն Գալստյանը՝ «Ջոմբ» մականունով, և Աշոտ Ավետիսյանը՝ «Բանգլադեշցի Համոն», որը մի անգամ արդեն «դատապարտվել» էր լրագրողների վրա հարձակման միջադեպով, ազատվեցին պատասխանատվությունից 1 տարի փորձաշրջան անցկացնելու միջնորդությամբ: Նրանք երկուսն էլ բարձր հովանավորներ ունեին:
Հետաքրքիր դետալ՝ Բանգլադեշցի Համոյի պաշտպանն անգամ պաշտպանական ճառ չարտասանեց դատարանում: Ընդամենը ներկայացրեց թաղապետարանի տեղեկանքն առ այն, որ նա 8 անձ է խնամում, և որ նրա հարազատներն անառողջ են: Լևոն Ղազարյանն այս գործով դատապարտվեց 2 տարի ազատազրկման, սակայն մոտ 1 տարի նստեց: Եթե իրավապահներն այն ժամանակ չազատեին «Տեցի կռուգի» հանցագործներին, Նուբարաշենի դեպքերը հազիվ թե տեղի ունենային:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.