Մարտի 3-ին ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդման հյուրն էր ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը: Նա դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Իսրայելը և աշխարհը» թեմայով: Դասախոսությունից առանձին հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:
Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեին Հայոց ցեղասպանությունից առաջ և հատկապես ցեղասպանություններից հետո:
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը կարևոր հարց է հայերի համար, կարևոր է նաև մարդկության համար: Այստեղ հատուկ է իմ երկրի՝ Իսրայելի դերը, որ աջակցում է Թուրքական պետության ժխտողականության քաղաքականությանը: Մարդիկ ինձ ասում են, թե այնքան էլ կարևոր չէ ժխտողականության խնդիրը…
100 տարի անց աշխարհը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և դա սարսափելի է: Դուք կրում եք Ցեղասպանության հետևանքները: Ես ինքս ինձ եմ ասում, ասում եմ նաև ձեզ բոլորիդ՝ ձեր վիշտը կրկնակի է, երբ տրավման չի ճանաչվում:
***
Երբ դու չես ճանաչում ցեղասպանությունը, դու հնարավորություն ես տալիս, որ ցեղասպանությունները կրկնվեն:
Հիտլերը հրեաների ցեղասպանությունից առաջ ասում էր՝ «ո՞վ է այսօր խոսում հայերի ջարդերի մասին»: Այն ժամանակ դեռ «ցեղասպանություն» եզրույթը չկար:
Վերցնենք Ռուանդայի օրինակը: Այնքան պարզ է՝ այդ ցեղասպանությունը հնարավոր էր կանխել առանց անգամ մեկ ամերիկացի զինվորի կյանք զոհելու: Ես երկու անգամ եղել եմ Ռուանդայում, և ցնցված եմ եղել՝ լինելով այնտեղ: Մարդիկ գիտեին, որ ինչ-որ սարսափելի բան էր պատահելու:
***
Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք ոչ միայն չենք ճանաչում, մենք ավելի հեռուն ենք գնում: Ես խոսել եմ իմ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի օրվան նվիրված նրա ելույթից առաջ:
ՄԱԿ-ում իր ելույթից առաջ նախագահն ինձ կանչեց իր գրասենյակ, կարդաց այն տեքստը, որ հետո պետք է կարդար Գլխավոր վեհաժողովում: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք իմ տեսակետը, և դուք ինձ կանչել եք մեկնաբանելու այդ տեքստը»: Նա մի հատված էր վերցրել իմ գրքից, ինչի համար ես հպարտ էի: Նախագահի տեքստը զգայացունց էր: Նա ասաց, որ իր հայրն ու մայրը եղել են Երուսաղեմում և տեսել են հայ փախստականների այդ ծանր պայմաններում: Բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Նա օգտագործել էր «ջարդ» եզրը: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք ջարդի և ցեղասպանության տարբերությունը: Ասացի, խնդրում եմ՝ օգտագործե՛ք «ցեղասպանություն» եզրը, դա կլինի պատմական ելույթ»: Ասաց՝ ոչ: Հետո ասաց. «Ես դա չեմ կարող անել: Ես մասնավոր անձ չեմ»: Սակայն երբ նա պատգամավոր էր, խորհրդարանի խոսնակն էր (2003-2006 թթ.), մի քանի անգամ կոչ է արել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ չի փոխել իր կարծիքը: Ես էլ վստահ եմ, որ նա չի փոխել իր կարծիքը:
Սակայն հետո նրա ելույթում եղավ Խոջալուի մասին այդ տհաճ նախադասությունը: Ճիշտ է՝ նա Խոջալուն ցեղասպանություն չանվանեց, բայց Խոջալուի մասին խոսեց Հայոց ցեղասպանության համատեքստում: Դա սարսափելի է:
Ինչո՞ւ նա այդպես արեց. որովհետև արտգործնախարար Լիբերմանը նրա վրա ճնշում էր գործադրել: Բայց չէ՞ որ դու նախագահ ես, ոչ թե այդ զզվելի Լիբերմանի աշխատակիցը:
Ես քաղաքական գործիչ չեմ, և պետք է ասեմ իրականությունը՝ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության ամենամեծ աջակիցներից է, նույնիսկ՝ այժմ, երբ տեղի ունեցավ Մավի Մարմարայի դեպքը, որը փչացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները:
Մավի Մարմարայի դեպքից հետո Իսրայելում բազմաթիվ մարդիկ, անգամ՝ նախարարներ կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ես էլեկտրոնային նամակներ էի ստանում այդ թեմայով և պատասխանում էի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի սակարկության առարկա դարձնել, որ երբ ճանաչումը բխում է քո շահերից՝ ճանաչես, երբ՝ ոչ՝ չճանաչես:
***
Ցեղասպանության հարցում ես իմ երկրի քննադատն եմ: Իսրայելը մեկ-երկու անգամ չէ, որ սխալվել է: Անընդհատ է սխալվում: Բայց կառավարությունն ու քաղաքացիական հանրությունը տարբեր են: Եվ քաղաքացիական հանրությունը գիտի Հայոց ցեղասպանության մասին, և այժմ շատ ավելի շատ իսրայելցիներ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, քան 20-30 տարի առաջ: Եվ քաղաքացիական հանրության մեծ մասը ձեզ հետ է;
Քաղաքական հարթությունում նույնպես փոփոխություններ կան: Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետում բարձրացվում է 2008-ից սկսած:
2013-ին Կնեսետում բոլորը կողմ էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Անգամ որոշ մարդիկ կառավարությունում: Բայց Կնեսետը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը նաև այս տարի:
***
Իսրայելը պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քաջություն՝ խաղաղություն հաստատելու պաղեստինցիների հետ: Այս երկուսն իրար հետ կապ չունեն: Բայց ինձ համար դրանք իմ երկրի բարոյական վարքագծի մասն են: Մենք բարոյական չենք եղել ձեր նկատմամբ, բարոյական չենք պաղեստինցիների նկատմամբ:
Հայոց ցեղասպանության նկատմամբ մեր վերաբերմունքով մենք դավաճանում ենք մեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոչ ոք դրա իրավունքը չունի, անգամ երկրի նախագահն ու վարչապետը:
***
Ցեղասպանությունների հերքումն անընդունելի է և պետք է քրեորեն հետապնդելի լինի ոչ միայն հրեաների, այլև բոլոր ցեղասպանությունների դեպքում՝ հրեաների, հայերի կամ էլ Ռուանդայի ցեղասպանության դեպքում:
Այո, Իսրայելում շատ հետազոտողներ կան, որոնք հիրերախիա են սահմանում Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների համար՝ ասելով, թե Ձեր ցեղասպանությունն ուրիշ է, Հոլոքոստն ուրիշ է:
Ո՛չ: Հոլոքոստը ցեղասպանության մաս է՝ գիտական և բարոյական առումներով:
civilnet.am
- 14:10Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
- 13:10ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.