Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով 8,5 տարվա ազատազրկման դատապարտված անասնապահ Գևորգ Պողոսյանի պաշտպանի բողոքն՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Գևորգ Պողոսյանի պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:
Պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր նաև Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով, պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Մասնավորապես, գործով անցնում են 2 ամբաստանյալ, նրանք 2-ն էլ անասնապահներ են, կերուխումից հետո տղամարդիկ վիճաբանել են, վեճի պատճառը կին է եղել, վերջինս նրանցից մեկի ներկայիս կինն է, իսկ մյուսի՝ նախկինը:
Նշենք, որ գործով մյուս ամբաստանյալին՝ Սպարտակին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2013թ. դեկտեմբերին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում. 3 անասնապահներ միասին հաց են կերել, խմել 2 շիշ օղի, սակայն ալկոհոլի օգտագործումն անհետևանք չի մնացել: Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում գործով ամբաստանյալ Սպարտակը տնակի սեղանից վերցրել է դանակ և հարվածել Էդիկի ձախ զստափոսային շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգն էլ իր հերթին դիտավորությամբ փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Սպարտակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում մինչև վերջ չի հասցրել հանցագործությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գևորգն ու Սպարտակը Արուսյակի «ամուսիններն» են, Գևորգը ներկայիս, իսկ Սպարտակը՝ նախկին: Վերջինիս հետ Արուսյակը ամուսնալուծվել է 2010թ. և ամուսնացել է Գևորգի հետ:
Սպարտակը գտնվել է ՌԴ-ում և, երբ 2011թ. վերադարձել է Հայաստան, տեղեկացել է, որ նախկին կինը ամուսնացել է Գևորգի հետ, ինչի պատճառով էլ մի քանի անգամ վիճաբանել է նրա հետ:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գևորգ Պողոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հարցաքննվելիս՝ պահպանելով մինչդատական վարույթի ընթացքում որդեգրած դիրքորոշումը, իրեն դարձյալ մեղավոր չի ճանաչել:
Ըստ Գևորգի ցուցմունքի՝ ինքը Սպարտակի հետ վիճաբանել է նրա նախկին կնոջ` Արուսյակի, հետ ամուսնանալու պատճառով, որի ընթացքում Սպարտակը ասել է, որ իր նախկին կնոջ հետ ամուսնանալու համար սպանելու է իրեն:
Դեպքի օրը Գևորգը Սպարտակին և գործով տուժող ճանաչված Էդիկին հրավիրել է հաց ուտելու, որի ընթացքում երկու շիշ օղի են օգտագործել: Ալկոհոլ օգտագործած վիճակում Էդիկը և Սպարտակը վիճաբանել են, դուրս եկել բակ, ինքն էլ վիճաբանությունը և քաշքշուկը դադարեցնելու նպատակով մոտեցել է նրանց:
Այդ պահին Էդիկը ցաքատը նետել է իր ուղղությամբ, Գևորգն էլ այն վերցրել է և դրանով երկու անգամ հարվածել է Սպարտակին, որից հետո լսելով Էդիկի խոսքերը, թե «հերիք է խփես, սպանեցիր», դադարեցրել է հարվածել:
Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել Սպարտակին 2 անգամ հարվածելու դրվագով, սակայն նշել է, որ նրան սպանելու նպատակ չի ունեցել, քանի որ նման դեպքում օգնություն ցույց չէր տա:
Ըստ Սպարտակի նախաքննական ցուցմունքի՝ ինքը ճանաչել է Գևորգին և Էդիկին, նրանց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ, սակայն մի քանի անգամ վիճաբանել է Գևորգի հետ՝ նախկին կնոջ հարցով, քանի որ կինը իր հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է Գևորգի հետ: Իսկ դեպքի օրը ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Էդիկի հետ, հարվածել ու քաշքշել են միմյանց, որից հետո ինքը մուտք է գործել տնակ, սեղանից վերցրել դանակը և, դուրս գալով բակ, դանակով մեկ անգամ հարվածել է Էդիկի որովայնին:
Ըստ Սպարտակի՝ Գևորգը «խանդի հողի վրա», ցաքատով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին, դեմքին և կրծքավանդակին:
Տուժող Էդիկն էլ հայտնել է, որ վիճաբանության ընթացքում բռնել է Սպարտակի ձեռքերից և դիմել է Գևորգին, որպեսզի վերջինս դանակը վերցնի նրա ձեռքից:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությամբ Գևորգը և Սպարտակը ճանաչվել են մեղսունակ, նրանք 2-ն էլ հոգեկան հիվանդությամբ չեն տառապել և չեն տառապում, նրանց մոտ հայտնաբերվում է «սահմանային մտավոր թերզարգացում»:
Հանցավոր արարքը կատարելու պահին Գևորգը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, շփոթվածության ու սթրեսի վիճակում, ինչը էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա: Իսկ Սպարտակը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, խանդի և շփոթվածության վիճակում, ինչը էապես ազդել նրա գիտակցության և վարքի վրա:
«Փաստինֆո»
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.