Երևանի Ավան թաղամասում գտնվող, «համար 3 հատուկ պրոֆտեխուսումնարան» անունով հայտնի շենքում Ադրբեջանից բռնագաղթված 18 ընտանիք է ապրում՝ սարսափելի պայմաններում. 9-15 քմ կացարաններում, կոմունալ «անհարմարություններով», իսկ ջուր կա միայն ընդհանուր միջանցքներում: 1990-ականներից այս մարդիկ սպասում են, որ պետությունն իրենց տուն տա, բայց առաջնահերթ բնակապահովման «քարտեզում» նրանք իրենց հասցեն չեն գտնում: Այդ ծրագրերը կազմվել են 2004թ. մայիսից, բայց մինչ օրս չեն կատարվել, և մոտ 1000 փախստական ընտանիք այսօր էլ ժամանակավոր կացարաններում է բնակվում, որոնք չի կարելի բնակտարածք անվանել: Այս հարցին անդրադարձել էինք երեկվա համարում: Այսօր մեր հարցերին պատասխանել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
— Ձեզ, հավանաբար, հայտնի է Ավանի 3-րդ պրոֆտեխուսումնարանի փախստականների խնդիրը:
— Մեզ հայտնի է 924 ընտանիքների խնդիրը, ավելի լայն, այդ թվում նաև Ձեր ասած ընտանիքների, ովքեր կառավարության ծրագրում ընդգրկված են: Այդ ծրագրում միայն Երևանից 86 հանրակացարաններ են ընդգրկված: Բայց չեմ կարող ասել՝ կա՞ն արդյոք այս 18 ընտանիքները, թե՞ ոչ: Հնարավոր է, որ դրանք ընդգրկված լինեն ծրագրում, բայց ոչ բոլորը:
— Տարեվերջին Վաչե Տերտերյանը խոստացել էր, որ բոլորին 1- 1,5 տարվա ընթացքում կապահովեն բնակարաններով:
— Ես Հայաստանում ամենաշահագրգիռ անձանցից մեկն եմ փախստականների բնակարանային ապահովման հարցում, բայց ես առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ մի պաշտոնյա խոստացել է 1-1,5 տարում հարցը լուծել: Ես շատ ուրախ կլինեի, որ նման խոստումներ լինեին:
— ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի 2014 թվականի նոյեմբերի 12-ի հարցուպատասխանի ժամին այն ժամանակվա տարածքային կառավարման նախարարի ԺՊ Վաչե Տերտերյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Իմ գնահատմամբ, հաշվի առնելով նաև քաղաքապետարանի նախորդ տարվա իրականացված շինարարության փորձը, ամենաուշը 1-1,5 տարվա ընթացքում այդ շենքերը շահագործման կհանձնվեն, և մեր փախստական ընտանիքների խնդիրը կլուծվի»: Խոսքը 2 մլրդ դրամի բյուջետային օժանդակությամբ կառուցվող մի քանի շենքերի մասին է:
— 924 ընտանիքի խնդրի լուծման համար, գնահատականների համաձայն, մոտ 10 մլրդ դրամ է անհրաժեշտ: Եթե կա այդ գումարը, կլուծվի: Բայց 5 տարի ի վեր ոչ մի գումար չի հատկացվում, ԱԺ-ի կողմից հաստատվող պետական բյուջեի մեջ այս կարևորագույն ծրագրի համար ոչ մի լումա չի հատկացվում, և խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն այս՝ Ձեր նշած Ավանի շենքի, այլ ես կարող եմ ավելի վատթարագույն վիճակում գտնվող հասցեներ Ձեզ ասել: Այդ 86 շենքերը մենք անցյալ տարի վիզուալ ուսումնասիրություն կատարեցինք՝ գնահատելու համար շենքերի վթարայնության աստիճանը, և երեք խմբի բաժանեցինք: Մոտ 25-ը գտնվում էր խիստ վատթար վիճակում, որոնք ունեն ճաքեր, արտաքին քարաթափում, թեքվածություն տարբեր կողմերի, իսկ մնացած 48-ը՝ համեմատաբար ոչ վատթար վիճակում: Լավ վիճակ չկար: Սրանք բոլորը ծրագրի շահառուներ են, այդ թվում՝ նաև Ձեր նշած հասցեն:
— Կա՞ արդյոք փախստականներին բնակարաններով ապահովելու ստույգ պետական ծրագիր, ժամկետներով, հատկացումների չափերով:
— Իհարկե՝ ոչ: Գումար չի հատկացվում, ԱԺ-ն պետք է հատկացնի ու չի հատկացնում:
— Բայց վարչապետն ասաց, որ փուլ առ փուլ կհատկացնեն:
— Այն հարցերը, որոնք ինձ չեն վերաբերում, ինձ մի տուր:
— Իսկ կա՞ նոր ցուցակ, թե ինչ հերթականությամբ և որ հանրակացարանների բնակիչներն են ապահովվելու առաջնահերթ:
— Եթե գումարը չկա, ոչ մի ցուցակ չի կարող լինել: Պարզ է, եթե գումարը եղավ, ակնկալել, որ մեկ տարում 10 մլրդ կհատկացվի, իհարկե, շատ լավ կլիներ, ես շատ կցանկանայի, բայց դժվար թե այսքան միանգամից հատկացվի: Մեր երկրի համար ծանր կլիներ: Բայց ենթադրում եմ, որ ինչքան գումար եղավ, առաջին հերթին վթարային և խիստ վթարայինների բնակիչները կապահովվեն, այն հանրակացարանների, որոնց փլուզման վտանգ կա: 13 այդպիսի շենքեր կան: Խորենացու փողոցում գտնվող, Արցախի փողոցում, Քանաքեռ ՀԷԿ-ում: Այդ 13 շենքերում ապրում է մոտ 100 ընտանիք:
Սյուզան Սիմոնյան
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.